2 Chronicles 19NEA

1Հուդայի արքա Հովսափատը խաղաղությամբ վերադարձավ իր տունը՝ Երուսաղեմ։

2Նրան ընդառաջ եկավ Անանիա մարգարեի որդի Հեուն և ասաց Հովսափատ արքային. «Պե՞տք էր, որ մեղավորին օգնեիր կամ Տիրոջ ատելի մարդուն բարեկամ լինեիր։ Այդ պատճառով քեզ վրա իջավ Տիրոջ բարկությունը,

3բայց քանի որ դու բարի գործեր էլ էիր կատարել՝ Հուդայից վերացրել էիր սրբազան անտառները և քո սիրտն ուղղել էիր Տիրոջը փնտրելուն, Տերը քեզ փրկեց»։

4Հովսափատը բնակվեց Երուսաղեմում։ Նա կրկին դուրս եկավ ժողովրդի մեջ Բերսաբեեից մինչև Եփրեմի լեռը և մարդկանց վերստին դարձրեց դեպի Տերը՝ իրենց հայրերի Աստվածը։

5Նա Հուդայի բոլոր ամրացված քաղաքներում, քաղաք առ քաղաք դատավորներ կարգեց։

6Նա ասաց դատավորներին. «Զգո՛ւյշ եղեք, թե ի՛նչ եք անում, որովհետև ոչ թե մարդկային օրենքով եք դատում, այլ Տիրոջ։ Արդարություն պետք է ունենաք։

7Արդ, Տիրոջ երկյուղը թող ձեզ վրա լինի. պահե՛ք Օրենքը և գործադրե՛ք, քանզի Տերը՝ մեր Աստվածը, անիրավություն և կողմնակալություն չի անում և չի կաշառվում»։

8Հովսափատը քահանաներից, ղևտացիներից և Իսրայելի տոհմապետերից դատավորներ կարգեց նաև Երուսաղեմում, որ կատարեն Տիրոջ դատաստանը՝ դատելու Երուսաղեմի բնակիչներին։

9Նա նրանց պատվիրեց՝ ասելով. «Տիրոջ երկյուղով, ճշմարտությամբ ու կատարյալ սրտով այսպես կվարվեք.

10եթե իրենց քաղաքներում բնակվող ձեր եղբայրներից որևէ մեկը արյան դիմաց արյան, օրենքին ու պատվիրանին, իրավունքներին ու դատաստաններին վերաբերող գործով դիմի ձեզ, ապա բացատրե՛ք նրանց, որ չմեղանչեն Աստծու դեմ, և ո՛չ ձեր, ո՛չ էլ ձեր եղբայրների վրա բարկություն չիջնի։ Այսպես արե՛ք և չեք մեղանչի։

11Եվ ահա Ամարիա քահանան Տիրոջ բոլոր գործերում ձեր առաջնորդն է, Իսմայելի որդի Զաբդիան Հուդայի տան առաջնորդն է արքայի բոլոր գործերում, իսկ դպիրներն ու ղևտացիները ձեր կողքին են. զորացե՛ք ու գործե՛ք, և Տերը բարուն աջակից պիտի լինի»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for 2 Chronicles 19.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.