1 Chronicles 2NEA

1Սրանք են Իսրայելի որդիների անունները՝ Ռուբեն, Շմավոն, Ղևի, Հուդա, Իսաքար, Զաբուղոն,

2Դան, Հովսեփ, Բենիամին, Նեփթաղիմ, Գադ, Ասեր։

3Հուդայի որդիները՝ Էր, Օնան և Սելովմ. այս երեքին Հուդայի համար ծնեց Շավայի դուստրը, որ քանանացի էր։ Հուդայի անդրանիկ որդին՝ Էրը, չար էր Տիրոջ աչքին, ուստի Աստված սպանեց նրան։

4Նրա հարս Թամարը նրա համար ծնեց Փարեսին ու Զարային։ Հուդայի բոլոր որդիները թվով հինգն էին։

5Փարեսի որդիները՝ Եսրոմ ու Հեմուել։

6Զարայի որդիները՝ Զամրի, Եթան, Եման, Քաղքաղ և Դարա, ընդամենը՝ հինգ հոգի։

7Զամրիի որդին էր Աքարը՝ Իսրայելին դժբախտություն պատճառողը, որ անտեսեց անեծքը։

8Եթանի որդին էր Ազարիան։

9Եսրոմի համար ծնված որդիներն էին՝ Հերամել, Հռամ (Արամ) և Ոքոբել։

10Հռամը ծնեց Ամինադաբին, Ամինադաբը ծնեց Հուդայի տան իշխան Նաասովնին։

11Նաասովնը ծնեց Սաղմանին, Սաղմանը ծնեց Բոոսին,

12Բոոսը ծնեց Ովբեդին, Ովբեդը ծնեց Հեսսեին։

13Հեսսեն ծնեց իր անդրանիկին՝ Եղիաբին, Ամինադաբին՝ երկրորդին, Սամաային՝ երրորդին,

14Նաթանայելին՝ չորրորդին, Հռադային՝ հինգերորդին,

15Ասոմին՝ վեցերորդին, և Դավթին՝ յոթերորդին։

16Նրանց քույրերն էին Սարուիան և Աբիգեան։ Սարուիան ունեցավ երեք որդի՝ Աբեսսա, Հովաբ և Ասայել։

17Աբիգեան ծնեց Ամեսային, իսկ Ամեսայի հայրն էր իսմայելացի Հեթրին։

18Եսրոմի որդի Քաղեբը կին առավ Գազուբային, որից ծնվեց Երիմովթը։ Սրանք են նրա որդիները՝ Հովասար, Սովբաբ և Օռնա։

19Մեռավ Գազուբան, և Քաղեբը կին առավ Եփրաթին, որը նրա համար ծնեց Ովրին։

20Ովրը ծնեց Օվրիին։ Օվրին ծնեց Բեսելիելին։

21Դրանից հետո Եսրոմը պառկեց Գաղաադի հոր՝ Մաքիրի դստեր հետ և նրան կնության առավ, երբ ինքը վաթսուն տարեկան էր։ Նա նրա համար ծնեց Սեգուբին,

22Սեգուբը ծնեց Հայիրին, որը Գաղաադում քսաներեք քաղաք ուներ։

23Բայց Գեսուրն ու Արամը նրանցից գրավեցին Հայիրի գյուղերը, Կանաթն ու նրա ավանները՝ վաթսուն քաղաք. այս ամենը Գաղաադի հոր՝ Մաքիրի որդիներին էր պատկանում։

24Եսրոմի մեռնելուց հետո Քաղեբը եկավ Եփրաթա, և Եսրոմի կին Աբիան նրա համար ծնեց Ասդոմին՝ Թեկուայի հորը։

25Եսրոմի անդրանիկ որդու՝ Հերեմիելի որդիներն էին՝ անդրանիկ որդին՝ Հռամը (Արամը), Բաանը, Առանը և սրա եղբայր Ասոմը։

26Հերեմիելն ուրիշ կին էլ ուներ, որի անունն էր Ատարա։ Նա Ունոմի մայրն էր։

27Հերեմիելի անդրանիկ որդու՝ Հռամի (Արամի) որդիներն էին՝ Մաաս, Հաբին և Ակոր։

28Ունոմի որդիներն էին՝ Սամայի և Հադայի։ Սամայիի որդիներն էին՝ Նադաբ և Աբիսուր։

29Աբիսուրի կնոջ անունն էր Աբիսեա, որը նրա համար ծնեց Ազաբարին և Մովլիդին։

30Նադաբի որդիներն էին՝ Սաղադ և Ափփեմ։ Սաղադը մեռավ անորդի։

31Ափփեմի որդին Հեսսին էր։ Հեսսիի որդին էր Սոսանը։ Սոսանի որդին էր Ադային։

32Ադայիի որդիներն էին՝ Աքիսամա, Հեթեր և Հովնաթան։ Հեթերը մեռավ առանց որդի ունենալու։

33Հովնաթանի որդիներն են Փաղեթը և Օզազան։ Սրանք են Հերեմիելի որդիները։

34Սոսանը չուներ որդիներ, այլ միայն դուստրեր։ Սոսանն ուներ մի եգիպտացի ծառա, որի անունն էր Հովքել։

35Սոսանն իր դստերը կնության տվեց իր ծառա Հովքելին, որը նրա համար ծնեց Եթթիին։

36Եթթին ծնեց Նաթանին, Նաթանը ծնեց Զաբեդին,

37Զաբեդը ծնեց Օփղաղին, Օփղաղը ծնեց Ովբեդին,

38Ովբեդը ծնեց Հեուին, Հեուն ծնեց Ազարիային,

39Ազարիան ծնեց Քեղղեսին, Քեղղեսը ծնեց Եղեասային,

40Եղեասան ծնեց Սոսոմեին, Սոսոմեն ծնեց Սաղղումին,

41Սաղղումը ծնեց Հեքոնիային, Հեքոնիան ծնեց Եղիսամային։

42Հերեմիելի եղբայր Քաղեբի որդիներն էին. Մաեսան՝ նրա անդրանիկ որդին, որը Զիփի հայրն էր, որը Մարիսայի հայրն էր, որը Քեբրոնի հայրն էր։

43Քեբրոնի որդիները՝ Կորխ, Թափփսի, Հռոկոմ և Սեմաա։

44Սեմաան ծնեց Հռաամին՝ Հերակայի հորը։ Հերական ծնեց Սաղամային,

45որի որդին էր Մաովնը՝ Բեթսուրի հայրը։

46Քաղեբի հարճ Գեփան ծնեց Առանին, Հովսային ու Գեզուեին։

47Ադայի որդիներն էին. Հռագեմը, Օվթամը, Գերսոմը, Փաղետը, Գեփան և Սագափը։

48Քաղեբի հարճ Մովքան ծնեց Սեբերին և Թաքնային։

49Նա ծնեց նաև Սագափին՝ Մադենայի հորը, Սավուղին՝ Մաքամենայի ու Բաղայի հորը։ Քաղեբի դուստրը Ասքան էր։

50Սրանք են Քաղեբի որդիները։ Եփրաթայի անդրանիկ որդի Ովրի որդիներն էին. Սովբաղը՝ Կարիաթ-Յարիմի հայրը,

51Սաղոմոնը՝ Բեթղամոնի հայրը, այն է՝ Բեթղեհեմի հայրը, և Արին՝ Բեթեգովրի հայրը։

52Կարիաթ-Յարիմի հայր Սովբաղի որդիներն էին՝

53Արան, Եսին, Ամանիթ, Ումասփայե, Հռիաթիավր, Եթաղիմ, Եփիթին, Սամաթին, Հեմասարին։ Սրանցից են առաջացել սարաթացիները և եսթավուղացիները։

54Սաղոմոնի որդիներն էին՝ Բեթղեհեմ, Նետոփաթի, Ատարովթ, Հովաբի ցեղը, մանաթացիների կես ցեղը և Եսարային։

55Գաբեսում բնակվող դպիրների տոհմերն էին ագաթացիները, սամաթացիները և սովկաթացիները։ Սրանք են Հռեքաբի ցեղի հայր Եմաթից առաջացած ցեղերը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for 1 Chronicles 2.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.