1Ադամ, Սեթ, Ենովս,
2Կայնան, Մաղաղայել, Հարեդ,
3Ենովք, Մաթուսաղա, Ղամեք, Նոյ։
4Նոյի որդիները՝ Սեմ, Քամ, Հաբեթ։
5Հաբեթի որդիները՝ Գամեր, Մագովգ, Մադայի, Հովիդան, Եղիսան, Թոբել, Մոսոք և Թիրաս։
6Գամերի որդիները՝ Ասքանազ, Հռիփաթ և Թորգոմա։
7Հովիդանի որդիները՝ Ելիսա և Թարսիս, կիտացիները և հռոդացիները։
8Քամի որդիները՝ Քուս և Մեստրեմ, Փուդ և Քանան։
9Քուսի որդիները՝ Սաբա, Եվիլա, Սաբաթա, Հռեգմա և Սաբակաթա։ Հռեգմայի որդիները՝ Սաբա և Դեդան։
10Քուսը ծնեց Նեմրովթին. սա սկսեց հզոր որսորդ դառնալ երկրի վրա։
11Մեստրեմը ծնեց լուդիմացիներին, ղաբիինացիներին, անաիմացիներին, նեփթաղիմացիներին,
12պատրոսիիմացիներին, քասղոնիիմացիներին, որոնցից առաջացան փղշտացիները, և կափթորիմացիներին։
13Քանանը ծնեց Սիդովնին՝ իր անդրանիկ որդուն, քանանացիներին,
14հեբուսացիներին, ամորհացիներին, գերգեսացիներին,
15խևացիներին, արուկեցիներին, արսենացիներին,
16արադացիներին, սամարացիներին և ամաթացիներին։
17Սեմի որդիները՝ Եղամ, Ասսուր, Արփաքսադ, Ղուդ և Արամ։ Արամի որդիները՝ Հուս, Եմովլ, Գաթեր և Մոսոք։
18Արփաքսադը ծնեց Կայնանին, Կայնանը ծնեց Սաղային, Սաղան ծնեց Եբերին։
19Եբերն ունեցավ երկու որդի. մեկի անունը Փաղեկ էր, քանզի նրա օրոք երկիրը բաժանվեց, իսկ նրա եղբոր անունը՝ Հեկտան։
20Հեկտանը ծնեց Ելմովդադին, Սաղափին, Արամովթին,
21Կեդրուրանին, Եզելին, Դեկլանին,
22Կամաանին, Աբիմեելին, Սաբային,
23Սուփիրին, Եվիին և Ովրամին։ Սրանք բոլորը Հեկտանի որդիներն են։
24Սեմի որդիները՝ Ելամ, Ասսուր, Արփաքսադ, Կայնան, Սաղա,
25Եբեր, Փաղեկ, Ռագավ,
26Սերուք, Նաքովր, Թառա և
27Աբրամ, նույն ինքը՝ Աբրահամ։
28Աբրահամի որդիները՝ Իսահակ և Իսմայել։
29Սրանք են Իսմայելի որդիները՝ Նաբեովթ, Կեդար, Աբդեէլ, Մաբսամ,
30Մասմա, Իդումա, Մասե, Քոդադ, Թեման,
31Հետուր, Նափես և Կեդմա։ Սրանք են Իսմայելի որդիները։
32Աբրահամի հարճի՝ Քետուրայի որդիները. նա նրա համար ծնեց Զեմրանին, Հեկսանին, Մադանին, Մադիանին, Հեսբոկին և Սովիվեին։ Հեկսանի որդիները՝ Սաբա և Դեդան։ Դեդանի որդիները՝ Ռագուել, Նաբդեել, Ասուրիիմ, Լատուսիիմ և Լոովմին։
33Մադիանի որդիները՝ Գեփար, Ոփեր, Ենոք, Աբիդա և Ելդա։ Սրանք բոլորը Քետուրայի որդիներն են։
34Աբրահամը ծնեց Իսահակին։ Իսահակի որդիները՝ Եսավ և Հակոբ։
35Եսավի որդիները՝ Եղիփազ, Հռագուել, Հեուլ, Եգղոմ և Կորե։
36Եղիփազի որդիները՝ Թեման, Օվմար, Սոփար, Գոթոմ և Կենեզ։ Եղիազարի հարճ Թամարը նրա համար ծնեց Ամաղեկին։
37Հռագուելի որդիները՝ Նաքեթ, Զարեհ, Սոմե և Մոզե։
38Սեիրի որդիները՝ Ղովտան, Սովբաղ, Սեբեգոն, Անա, Դեսոն, Ասար և Հռիսոն։
39Ղովտանի որդիները՝ Քոռի և Էման։ Ղովտանի քույրը՝ Թամնա։
40Սովբաղի որդիները՝ Գովղամ, Մանաքաթ, Գեբել, Սովփար և Հովնան։ Սեբեգոնի որդիները՝ Այիա և Ովնան։ Անայի որդին՝ Դեսոն, իսկ Անայի դուստրը՝ Ելիբամա։
41Դեսոնի որդիները՝ Ադամա, Եսեբամ, Հեթրան և Քառան։
42Ասարի որդիները՝ Բաղտան, Ազուկամ, Հովիկամ և Ուկամ։ Հռիսոնի որդիները՝ Օվս և Առան։
43Սրանք են այն թագավորները, որոնք թագավորեցին Եդովմում՝ նախքան Իսրայելի որդիների թագավոր ունենալը. Սեփովրի որդի Բաղակ, և նրա քաղաքի անունը Դենաբա էր։
44Մեռավ Բաղակը, և նրա փոխարեն թագավորեց Հովբաբը՝ բոսորացի Զարեհի որդին։
45Մեռավ Հովբաբը, և նրա փոխարեն թագավորեց թեմնացի Ասոմը։
46Մեռավ Ասոմը, և նրա փոխարեն թագավորեց Ադադը՝ Բարադի որդին, որը Մովաբի դաշտում կոտորեց մադիանացիներին։ Նրա քաղաքի անունը Գեթեմ էր։
47Մեռավ Ադադը, և նրա փոխարեն թագավորեց մասեկացի Սամաան։
48Մեռավ Սամաան, և նրա փոխարեն թագավորեց Սավուղը, որը գետեզերքի մոտ գտնվող Ռովբոթ բնակավայրից էր։
49Մեռավ Սավուղը, և նրա փոխարեն թագավորեց Աքոբովրի որդի Բաղաենոնը։
50Մեռավ Աքոբովրի որդի Բաղաենոնը, և նրա փոխարեն թագավորեց Ադադը։ Նրա քաղաքի անունը Փոգովր էր, իսկ նրա կնոջ անունը՝ Մետաբեել, որը Մատրադի դուստրն էր։
51Մեռավ նաև Ադադը։ Եդովմի իշխանները սրանք են՝ իշխան Թամանա, իշխան Գովլա, իշխան Հեթեր,
52իշխան Եղիսակամաս, իշխան Եղաս, իշխան Փինոն,
53իշխան Կենեզ, իշխան Թեման, իշխան Սարսար,
54իշխան Մագեդիել, իշխան Զափովսիիմ։ Սրանք են Եդովմի իշխանները։