1Եկէ՛ք ցնծանք Տիրոջ առջեւ, աղաղակենք մեր փրկիչ Աստծուն։
2Փութանք նրա մօտ խոստովանութեամբ, սաղմոսերգութիւններով աղաղակենք առ Աստուած։
3Մեծ է Աստուած, Տէր, մեծ թագաւոր ողջ աշխարհում։
4Նրա ձեռքում են բոլոր եզերքները երկրի, եւ նրանն են բարձունքները լեռների։
5Նրանն է ծովը, եւ նա՛ արարեց այն, ու ցամաքը նրա ձեռքերն ստեղծեցին։
6Եկէ՛ք երկրպագենք նրան, խոնարհուենք ու լաց լինենք մեր Արարչի՝ Տիրոջ առջեւ։
7Տէր Աստուածն է նա մեր, մենք՝ նրա ձեռքի տակի ժողովուրդը եւ նրա արօտի ոչխարները։
8Այսօր, երբ լսէք ձայնը նրա, մի՛ խստացրէք սրտերը ձեր դառնութեամբ, ինչպէս փորձութեան օրն անապատում,
9որտեղ ինձ փորձեցին ձեր հայրերը, քննեցին ինձ ու տեսան իմ գործերը։
10Քառասուն տարի տքնեցի այդ ազգի համար եւ ասացի. «Նրանք միշտ մոլորուած են սրտով, ու ճանապարհներս չճանաչեցին»։
11Ուստի երդուեցի զայրոյթիս պահին, որ նրանք չեն մտնի իմ հանգստի մէջ։