1Առաջին շաբաթուայ օրը, երբ հաստատուեց երկիրը. Դաւթի օրհներգը
2Տէրը թագաւորեց, վայելչութիւն հագաւ, զօրութիւն հագաւ Տէրն ու գօտեւորուեց, հաստատեց աշխարհը, որ չսասանուի։
3Սկզբից է պատրաստուած գահը քո, եւ յաւերժ ես դու։
4Բարձրացան գետերը, Տէ՛ր, գետերը բարձրացրին ձայնն իրենց. գետերը պիտի յորդեն իրենց հունից դուրս։
5Առատ ջրի ձայնից ծովի ալիքներն սքանչելի դարձան. սքանչելի ես դու բարձունքներում, Տէ՛ր։
6Մենք անչափ հաւատացինք քո վկայութիւններին. սրբութիւնը վայել է քո տանը, Տէ՛ր, երկար օրեր։