1Այսուհետեւ՝ Մալալէթի իմաստութեան մասին. իմաստութիւն, որով պատասխան տուեց Եման Եզրայելացին.
2Իմ փրկութեա՛ն Տէր Աստուած, գիշեր-ցերեկ քե՛զ կանչեցի։
3Թող աղօթքս հասնի քե՛զ, Տէ՛ր, ականջդ թող մօտենայ խնդրանքիս,
4քանզի հոգիս չարչարանքով լցուեց, եւ կեանքս դժոխքին մերձեցաւ։
5Ես համարուեցի նրանցից, ովքեր մահուան փոսն են իջնում, եղայ անօգնական մի մարդ, լքուած՝ մեռեալների մէջ,
6գերեզմանում պառկած սպանուածների պէս, որոնց դու չես յիշում, եւ որոնք մերժուած են քեզնից։
7Ինձ խորախոր փոսի մէջ դրին, խաւարի եւ մահուան ստուերների մէջ։
8Բարկութիւնդ ծանրացաւ ինձ վրայ, ողջ յորձանքներդ իմ դէմ ուղղեցիր։
9Իմ ծանօթներին ինձնից հեռացրիր, եւ նրանք ինձ նշաւակ դարձրին. ես մատնուած էի դժբախտութեան ու դուրս չէի գալիս։
10Աչքերս տկարացան թշուառութիւնից, գիշեր-ցերեկ առ Տէր աղաղակեցիեւ դէպի քեզ կարկառեցի ձեռքերն իմ։
11Միթէ մեռելների՞ համար պիտի հրաշագործութիւններ անես, կամ բժիշկները պիտի կենդանացնե՞ն նրանց, եւ նրանք գոհութի՞ւն պիտի
12Մի՞թէ որեւէ մէկը երբեւէ պիտի պատմի քո ողորմութիւնը գերեզմանում, կամ քո ճշմարտութիւնը՝ կորստեան մէջ։
13Քո հրաշալի գործերը միթէ խաւարի՞ մէջ պիտի ճանաչուեն, կամ քո արդարութիւնը՝ մոռացուած երկրում։
14Ես, Տէ՛ր, առ քեզ աղաղակեցի, առաւօտեան իմ աղօթքը քեզ պիտի հասնի։
15Ինչո՞ւ, Տէ՛ր, մերժում ես իմ հոգին, կամ շրջում երեսդ ինձնից։
16Տնանկ եւ չարքաշ եմ ես մանկութիւնից ի վեր, բարձրութիւնից ընկայ ու շուարեցի։
17Քո բարկութիւնը ծանրացաւ ինձ վրայ, քո արհաւիրքները խռովեցրին ինձ։
18Ջրի պէս օրնիբուն շրջապատեցին ինձ,պաշարեցին ինձ բոլորը միասին։
19Իմ թշուառութեան պատճառով բարեկամներիս ու ծանօթներիս հեռացրիր ինձնից։