1Կորխի որդիներին օրհնութեան սաղմոս
2Նրա հիմքերն իր սուրբ լերան վրայ են. Տէրը սիրում է Սիոնի դարպասներն աւելի, քան Յակոբի բոլոր վրանները։
3Ահաւասիկ փառաւորեալը խօսեց քո մասին, քաղա՛քդ Աստծու։
4Յիշեցի Ռահաբն ու Բաբելոնը, որոնք ճանաչում են ինձ. ահա եւ այլազգիներն ու Տիւրոսը, եւ Հնդկաստանի ժողովուրդները, որոնք
5Սիոնը պիտի մայր կոչուի, որտեղ մարդը ծնուեց, եւ նրա հիմքերը Բարձրեալն անձամբ գցեց։
6Տէրը գրքերում պիտի պատմի այն ժողովուրդների եւ իշխանների մասին, որոնք գոյացան այնտեղ։
7Որքա՜ն պիտի ուրախանան քեզնով բոլոր նրանք, որոնց բնակութիւնը քեզնից է։