1Այսուհետեւ՝ Ասափի օրհնութեան սաղմոսը. երգ ասորեստանցիների մասին
2Աստուած յայտնի է Հրէաստանում, եւ Իսրայէլում մեծ է անունը նրա։
3Նրա տեղը խաղաղութեան մէջ է, եւ նրա բնակութիւնը՝ Սիոնում։
4Այնտեղ խորտակեց Տէրն աղեղի զօրութիւնը եւ զէնքը, սուրն ու ճակատամարտը։
5Դու սքանչելի լուսատուն ես յաւերժական լեռների։
6Բոլոր անմիտ սիրտ ունեցողները պիտի խռովուեն, պիտի ննջեն եւ ոչինչ պիտի չգտնեն.բոլոր մարդիկ, որոնց ձեռքում հարստութիւն
7Յակոբի Աստուած, քո սաստից քուն մտան նաեւ ձի հեծնողները։
8Դու ահաւոր ես, եւ ո՞վ կարող է կանգնել քո առջեւ։
9Երբ երեւացիր դու երկնքից՝ յայտնուեց քո բարկութիւնը։
10Երկիրը սարսափեց ու դողաց, երբ Աստուած ելաւ դատաստան տեսնելու, փրկելու աշխարհի բոլոր հեզերին։
11Մարդկանց խորհուրդները պիտի խոստովանեն քեզ, եւ իմաստութեամբ ծածկուածները պիտի օրհնեն քեզ։
12Ո՛ւխտ դրէք եւ կատարեցէ՛ք այն մեր Տէր Աստծու համար, ամէնքդ՝ որ շուրջն էք նրա։
13Ընծանե՛ր մատուցեցէք Ահաւորին, Նրան, որ քաղում է հոգիներն իշխանների. ահաւոր է Նա աշխարհի բոլոր թագաւորներից աւելի։