Psalms 7AE1994

1Սաղմոս Դաւթի, որ Տիրոջն ասաց Յեմինի որդի Քուսի խօսքերի առթիւ

2Տէ՛ր իմ Աստուած, քեզ վրայ դրեցի յոյսն իմ, փրկի՛ր ինձ եւ իմ բոլոր հալածիչներից ազատի՛ր ինձ։

3Չլինի թէ առիւծի նման յօշոտեն ինձ, եւ չգտնուի մէկը, որ փրկի ինձ եւ պահպանի։

4Տէ՛ր իմ Աստուած, եթէ արել եմ այս բանը, եթէ իմ ձեռքով անօրէնութիւն եմ գործել,

5եթէ երբեւէ իմ չարակամներին չարութեամբ եմ հատուցել, թող ես էլ իսպառ կորչեմ թշնամիներիս ձեռքով։

6Թող ուրեմն թշնամին հալածի ինձ, թող վրայ հասնի եւ խորտակի կեանքն իմ՝ կոխոտելով ինձ, իսկ փառքս հողին թող հաւասարեցնի։

7Ելի՛ր, Տէ՛ր, բարկութեամբ քո եւ բարձրացի՛ր իսպառ վերացնելու իմ թշնամիներին։ Արթնացի՛ր, Տէ՛ր իմ Աստուած, յանուն քո

8Ժողովուրդների բազմութիւնները շուրջդ կը հաւաքուեն, իսկ դու, Տէ՛ր, բազմի՛ր բարձունքում

9(Տէրն է դատում իր ժողովրդին)։ Դատի՛ր ինձ, Տէ՛ր, իմ մէջ եղած արդարութեան եւ անմեղութեան համեմատ։

10Մեղաւորների վրայ չարիք կը գայ, իսկ արդարին յաջողութիւն կը տաս, սրտերի ու երիկամների քննիչ արդա՛ր Աստուած։

11Յիրաւի, օգնողն Աստուած է, որ փրկում է նրանց, ովքեր շիտակ են սրտով։

12Արդար, հզօր եւ համբերատար դատաւոր է Աստուած, որն իր զայրոյթը չի թափում հանապազ։

13Սակայն եթէ չդառնաք դէպի Նա, սուրն իր սրած է եւ աղեղն իր՝ լարած։

14Նա պատրաստել է մահուան գործիքները, իսկ նետերն իր հրանիւթով է սարքել։

15Ահաւասիկ, ով որ անօրէնութիւն երկնեց, չարիք յղացաւ եւ անիրաւութիւն ծնեց,

16նա փոս փորեց, խորացրեց, հէնց ինքն էլ ընկաւ այն փոսը, որ նա պատրաստեց։

17Նրա գլխին կը թափուեն իր չարագործութիւնները, նրա գագաթին կ՚իջնեն իր անօրէնութիւնները։

18Գոհութիւն կը մատուցեմ Տիրոջն իր արդարութեան համար, սաղմոս կ՚երգեմ Բարձրեալ Տիրոջ համար։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 7.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.