1Դպրապետին. ութերորդական եղանակով, Դաւթի օրհնութեան սաղմոս
2Տէ՛ր, զայրոյթով քո մի՛ յանդիմանիր ինձ, եւ քո բարկութեամբ ինձ մի՛ խրատիր։
3Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի հիւանդ եմ ես, բժշկի՛ր ինձ, քանզի ոսկորներս խախտուել են։
4Անձն իմ յոյժ խռոված է, եւ դու, Տէ՛ր, մինչեւ ե՞րբ...։
5Դարձի՛ր, Տէ՛ր, փրկի՛ր ինձ, ազատի՛ր ինձ, Տէ՛ր, քո ողորմութեամբ
6քանզի չկայ մէկը, որ մահուան մէջ յիշի քեզ, կամ դժոխքում գոհանայ քեզանից։
7Ես յոգնեցի իմ հառաչանքներից, ամէն գիշեր հեծեծանքով լուացի մահիճն իմ եւ իմ արտասուքով անկողինս թրջեցի։
8Սրտնեղութիւնից այլայլուեց աչքն իմ, ես հիւծուեցի բոլոր թշնամիներիս ձեռքից։
9Հեռացէ՛ք ինձնից ամէնքդ, որ անօրէնութիւն էք գործում։
10Տէրը լսեց իմ լացի ձայնը, Տէրն ականջ դրեց իմ աղօթքներին, Տէրն ընդունեց իմ խնդրանքները։
11Բոլոր թշնամիներս թող ամաչեն ու խիստ խռովուեն, թող ետ դառնան եւ իսկոյն խիստ ամաչեն ու զարհուրեն։