Psalms 62AE1994

1Սաղմոս Դաւթի, մինչ նա գտնւում էր Հրէաստանի անապատում

2Աստուա՛ծ, Աստուա՛ծ իմ, ես առաւօտից քեզ եմ դիմում. հոգիս ծարաւ է քեզ, առաւել եւս մարմինն իմ,

3ինչպէս մի անապատ եւ անջուր երկիր, ուր ճամփայ չկայ։ Այդպէս էլ պիտի երեւամ քո սրբարանում՝ տեսնելու փառքդ եւ

4քանզի ինձ համար քո ողորմութիւնն աւելի լաւ է, քան կեանքս, եւ շրթունքներն իմ պիտի գովեն քեզ։

5Այսպէս իմ կեանքում քեզ պիտի օրհնեմ եւ քո անունով ձեռքս բարձրացնեմ։

6Ասես պարարտ ճարպով պիտի յագենայ իմ հոգին, եւ բերանս ցնծալից շրթունքներով քե՛զ պիտի օրհնի։

7Երբ քեզ յիշում էի իմ անկողնում, առաւօտեան կանուխ խօսում էի քեզ հետ։

8Քանի որ դո՛ւ եղար իմ օգնականը, քո թեւերի հովանու տակ ես պիտի ցնծամ։

9Քեզ հետեւեց իմ հոգին, եւ աջդ ընդունեց ինձ։

10Նրանք, որ ինձ իզուր հետապնդեցին, թող երկրի անդունդների խորքը մտնեն։

11Թող սրի մատնուեն նրանք եւ աղուէսների բաժին դառնան։

12Թագաւորը յոյսը դրեց Տիրոջ վրայ. թող պարծենան բոլոր նրանք, որ երդւում են նրանով. թող խցուեն բերանները նրանց, ովքեր

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 62.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.