1Այսուհետեւ՝ օրհնութեամբ սաղմոս Դաւթի
2Լսի՛ր, Աստուա՛ծ, աղօթքն իմ, եւ ո՛ւշ դարձրու, Տէ՛ր, աղօթքիս։
3Երկրի ծայրերից ես քեզ կանչեցի, երբ սիրտս յոգնեց։
4Ժայռից բարձր պահեցիր ինձ, առաջնորդեցիր ինձ ու եղար իմ յոյսը, եւ թշնամու դէմ հզօր աշտարակ դարձար ինձ համար։
5Ես յաւիտեան պիտի բնակուեմ քո խորանում ու թեւերիդ հովանու տակ պատսպարուեմ։
6Դու, Աստուա՛ծ, աղօթքս լսեցիր եւ ժառանգութիւն տուիր քո անունից ակնածողներին։
7Թագաւորի կեանքի տարիներին օրեր աւելացրիր, օրեր սերնդէ սերունդ։
8Նա կայ եւ յաւիտեան կը մնայ Աստծու առջեւ. նաեւ նրանք, որոնք ողորմութիւն ու ճշմարտութիւն կը խնդրեն նրանից։
9Այսպէս սաղմոս պիտի երգեմ քեզ յաւիտեանս յաւիտենից եւ օրըստօրէ աղօթք պիտի մատուցեմ։