1Այսուհետեւ անցած ժամանակների մասին ուսանելու համար.
2արձանագիր սաղմոս Դաւթի, երբ նա հրի մատնեց Միջագետքն ու Սոբողի Ասորեստանը, իսկ ետ դառնալիս Յովաբն Աղի ձորում կոտորեց
3Աստուա՛ծ, մեզ լքեցիր ու քարուքանդ արիր, բարկացար, բայց պիտի գթաս մեզ։
4Ցնցեցիր երկիրն ու խռովութեան մատնեցիր այն, բուժի՛ր նրա ստացած հարուածները, քանզի նա սասանուեց։
5Քո ժողովրդին խստութիւն ցոյց տուիր եւ մեզ թմրութեան գինի խմեցրիր։
6Երկիւղածներիդ նշան դու տուիր, որ փրկութիւն գտնեն աղեղից։
7Ինչպէս որ քո սիրելիները փրկուեցին, այնպէս էլ քո աջով պահպանի՛ր եւ լսի՛ր մեզ։
8Աստուած խօսեց իր սրբարանից. «Ես պիտի ցնծամ ու բարձրանալով՝ բաժանեմ Սիւքէմը եւ վրանների հովիտը չափեմ։
9Իմն է Գաղաադն ու իմն է Մանասէն, Եփրեմն իմ գլխի սաղաւարտն է։
10Յուդան թագաւորս է, Մովաբը՝ յոյսիս աւազանը։ Դէպի Եդոմէ պիտի ուղղեմ երթն իմ, քանզի այլազգիներն ինձ հնազանդուեցին»։
11Ո՞վ ինձ կը տանի բերդաքաղաք, կամ ո՞վ ինձ կ՚առաջնորդի մինչեւ Եդոմէ,
12եթէ ոչ դու, Աստուա՛ծ, որ լքեցիր մեզ եւ մեր զօրքերի հետ չելար, Աստուա՛ծ։
13Նեղութեան մէջ օգնութիւն ցո՛յց տուր մեզ, քանզի ունայն է փրկութիւնը մարդու։
14Աստուծով քաջութիւն կը գործենք, եւ նա կ՚արհամարհի մեզ նեղողներին։