Psalms 57AE1994

1Այսուհետեւ՝ մի՛ ապականիր. արձանագիր Դաւթի

2Եթէ դուք արդարութեամբ խօսէիք, ուղիղ կը լինէին ձեր դատաստանները, մարդկա՛նց որդիներ։

3Չէ՞ որ այժմ իսկ ձեր սրտում անօրէնութիւն էք գործում երկրի երեսին, եւ ձեր ձեռքերն անիրաւութիւն են նիւթում։

4Մեղաւորներն իրենց ծննդեան օրից իսկ խոտորուեցին, արգանդից մոլորուեցին եւ սուտ խօսեցին։

5Նրանց կատաղութիւնը նման է օձի թոյնի,վիշապ օձի թոյնի, որ խցել է իր ականջները,

6որպէսզի ճարտար օձահմայի ձայնը չլսի եւ դեղ չառնի իմաստուն դեղատուից։

7Աստուած պիտի փշրի նրանց ատամներն իրենց բերանում. Տէրը կոտրատեց ժանիքներն առիւծների։

8Թող նրանք թափուող ջրի պէս անպիտան լինեն։Երբ նրանք իրենց աղեղները լարեն,

9թող հալուեն մոմի նման ու սպառուեն։ Հուր թափուեց, եւ նրանք արեւ չտեսան։

10Դեռ իրենց փշերը չզգացած՝ Աստուած նրանց դժնիկի պէս ողջ-ողջ պիտի այրի բարկութեամբ։

11Արդարը պիտի ուրախանայ՝ տեսնելով հատուցումը, եւ ձեռքերն իր պիտի լուայ մեղաւորի արեան մէջ։

12Ու մարդ պիտի ասի, թէ իսկապէս արդարի համար վարձատրութիւն կայ, եւ կայ Աստուած, որ երկրի վրայ դատում է նրանց։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 57.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.