1Այսուհետեւ՝ մի՛ ապականիր. արձանագիր Դաւթի, երբ նա Սաւուղի երեսից փախել թաքնուել էր քարայրում
2Ողորմի՛ր ինձ, Աստուա՛ծ, ողորմի՛ր ինձ, քանզի յոյսս դրի քեզ վրայ. քո թեւերի հովանուն պիտի ապաւինեմ, մինչեւ
3Աղաղակեցի բարձրեալ Աստծուն՝ իմ բարերար Աստծուն։
4Նա օգնութիւն ուղարկեց երկնքից եւ փրկեց ինձ, նախատելի դարձրեց ինձ ոտնահարողներին։ Աստուած իր ողորմութիւնն ու
5Գազանների միջից ազատեց ինձ, քանզի ես խռովուած ննջում էի։ Մարդկանց որդիների ատամները զէնք եւ նետ են, իսկ նրանց
6Դու երկինք ես բարձրացել, Աստուա՛ծ, եւ ողջ աշխարհն է բռնել փառքը քո։
7Որոգայթ պատրաստեցին ոտքերիս համար, ընկճեցին ինձ, առջեւս փոս փորեցին, բայց նրա մէջ իրե՛նք ընկան։
8Պատրաստ է սիրտն իմ, Աստուա՛ծ, պատրաստ է սիրտն իմ՝ օրհնելու եւ սաղմոսերգելու քեզ իմ փառաբանութեամբ։
9Արթնացի՛ր, փա՛ռք իմ, արթնացի՛ր սաղմոսներով եւ օրհներգութեամբ, եւ ես կ՚արթնանամ առաւօտեան։
10Գոհութիւն կը մատուցեմ քեզ ժողովուրդների մէջ, Տէ՛ր, եւ ազգերի մէջ քեզ սաղմոս կ՚երգեմ։
11Քո ողորմութեան մեծութիւնը հասաւ մինչեւ երկինք, եւ քո ճշմարտութիւնը՝ մինչեւ ամպերը։
12Դու երկինք ես բարձրացել, Աստուա՛ծ, եւ ողջ աշխարհն է բռնել փառքը քո։