1Այսուհետեւ՝ իմաստութեան օրհնութիւնը, սաղմոս Դաւթի
2Ակա՛նջ դիր, Աստուա՛ծ, իմ աղօթքին, եւ խնդրանքներս մի՛ անտեսիր։
3Նայի՛ր ինձ ու լսի՛ր ինձ, քանզի անձկութեամբ տրտմեցի ու խռովուեցի։
4Թշնամու ձայնից եւ մեղսագործի հալածանքից նրանք անիրաւութեամբ դէպի ինձ շրջուեցին, բարկութեամբ ոխ պահեցին իմ դէմ։
5Սիրտս խռովուեց իմ մէջ, եւ մահուան երկիւղն ինձ համակեց։
6Ահ ու դող ընկաւ վրաս, եւ խաւարը ծածկեց ինձ։
7Ասացի. «Մէկն ինձ աղաւնու թեւեր տար, որ թռչելով բարձրանայի
8եւ հեռանալով հանգիստ առնէի անապատում։
9Յոյս ունէի, որ Աստուած ինձ կը փրկէր կարճամիտ զայրոյթից եւ փոթորկուող նեղսրտութիւնից։
10Կորստեան մատնի՛ր, Տէ՛ր, եւ թող նրանք իրար լեզու չհասկանան, քանզի անիրաւութիւն եւ հակառակութիւն տեսայ քաղաքում։
11Գիշեր-ցերեկ նրա պարիսպների շուրջը անօրէնութիւն է գործւում, իսկ դրա ներսում՝ չարիք ու մեղք։
12Եւ վաշխառութիւնն ու նենգութիւնը չվերացան նրա հրապարակներից։
13Եթէ թշնամին լինէր ինձ նախատողը, կը համբերէի, կամ իմ ատելին լինէր իմ դէմ մեծախօսողը, կը թաքնուէի նրանից։
14Այլ դու, մա՛րդ, իմ հաւասարն ես, իմ առաջնորդն ու ծանօթը։
15Չէ՞ որ դու էիր քաղցրացնում իմ ու քո կերակուրը, եւ միաբանութեամբ էինք գործում Աստծու տանը։
16Մահը նրանց վրայ կը հասնի, եւ նրանք ողջ-ողջ դժոխք կ՚իջնեն, քանզի իրենց բնակարանում ու իրենց մէջ չարութիւն կայ։
17Ես Աստծուն ձայն տուի, եւ Տէրն ինձ լսեց։
18Երեկոյեան, առաւօտեան ու կէսօրին պատմեցի ու խօսեցի, եւ նա իմ ձայնը կը լսի։
19նա ինձ խաղաղութեամբ կը փրկի ինձ մերձեցողներից, քանզի ուժով յարձակուեցին ինձ վրայ։
20Կը լսի եւ կ՚ընկճի նրանց Աստուած, որ կար յաւիտենութիւնից առաջ, քանզի չեն փոխւում նրանք,եւ չեն վախենում Աստծուց։
21Նա մեկնեց իր ձեռքը՝ պատժելու նրանց. նրանք պղծել էին Նրա օրէնքները։
22Բաժանուեցին Նրա երեսի զայրոյթից, բայց Նա հասաւ նրանց սրտերին։ Ձէթից փափուկ էին նրանց խօսքերը, բայց իրենք կարծես
23Հոգսդ դի՛ր Տիրոջ վրայ, ու նա քեզ կը կերակրի եւ չի թողնի, որ արդարը յաւիտեան սասանուի։
24Դու, Աստուա՛ծ, նրանց կ՚իջեցնես ապականութեան փոսը. արիւնահեղ ու նենգ մարդիկ իրենց կեանքի օրերի կէսին չեն հասնի. իսկ