1Այսուհետեւ՝ Դաւթի իմաստութեան օրհնութիւնը,
2այն ժամանակ, երբ Զիփացիները եկան եւ ասացին Սաւուղին. «Ահա Դաւիթը թաքուն նստած է մեզ մօտ»։
3Աստուա՛ծ, քո անուամբ փրկի՛ր ինձ եւ քո զօրութեամբ արդա՛ր հանիր ինձ։
4Աստուա՛ծ, լսի՛ր իմ աղօթքները, ակա՛նջ դիր բերանիս խօսքերին։
5Օտարներն ելան իմ դէմ, հզօրներն իմ կեանքն ուզեցինեւ քեզ իրենց աչքում Աստուած չհամարեցին։
6Ահա Աստուած իմ օգնականն է, եւ Տէրը՝ իմ հոգու ապաւէնը։
7Չարիքը շրջելով թշնամիներիս դէմ՝քո ճշմարտութեամբ կործանի՛ր նրանց։
8Ես իմ բարի կամքով զոհ պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, եւ գոհանամ քո անուամբ, քանի որ այն բարի է։
9Իմ ողջ նեղութիւնից փրկեցիր ինձ, եւ աչքս տեսաւ կորուստը թշնամիներիս։