Psalms 49AE1994

1Աստուածների Աստուած Տէրը խօսեց, ձայն տուեց երկրին արեւելքից մինչեւ արեւմուտք։

2Սիոնից է նրա մեծ վայելչութիւնն ու փրկութեան գեղեցկութիւնը։

3Մեր Աստուածը պիտի գայ յայտնապէս, եւ մեր Աստուածը պիտի չլռի, նրա առջեւ հուր պիտի բորբոքուի, եւ նրա շուրջը՝ սաստիկ

4Նա վերեւից ձայն պիտի տայ երկնքին ու երկրին՝ իր ժողովրդին դատելու համար։

5Մօտն է հաւաքելու իր սրբերին եւ նրանց, ովքեր ուխտի զոհ են մատուցում իր սեղանին։

6Երկինքը պատմելու է նրա արդարութիւնը, քանզի Աստուած դատաւոր է։Հանգիստ։

7Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, ու ես քեզ կ՚ասեմ, եւ Իսրայէ՛լ՝ քեզ կը վկայեմ, որ Աստուածը, ք՛ո Աստուածը ես եմ։

8Քո զոհաբերութիւնների համար չէ, որ կշտամբում եմ քեզ, քանզի ողջակէզներդ միշտ առջեւս են։

9Քո տնից հորթեր չեմ ընդունում, ոչ էլ քո հօտից՝ նոխազներ։

10Իմն են անտառի բոլոր գազանները, լեռների երէները եւ բոլոր անասունները։

11Գիտեմ ես երկնքի բոլոր թռչուններին, եւ դաշտի գեղեցկութիւնն իմն է։

12Եթէ քաղց զգամ, քեզ բան չեմ ասի, քանզի իմն է աշխարհն իր ամբողջութեամբ։

13Ես չեմ ուտում քո հորթերի միսը, եւ քո նոխազների արիւնը չեմ խմում։

14Աստծուն օրհնութեան պատարագ մատուցի՛ր եւ Բարձրեալի առջեւ ուխտդ կատարի՛ր։

15Քո նեղութեան օրը կանչի՛ր ինձ, ես կը փրկեմ քեզ, ու դու կը փառաբանես ինձ։Հանգիստ։

16Սակայն մեղաւորին Աստուած ասում է. «Իսկ դու ինչո՞ւ ես պատմում իմ արդարութիւնը, կամ բերանդ չես առնում իմ ուխտը։

17Չէ որ դու ատեցիր իմ խրատը, մերժեցիր ու անտեսեցիր բերանիս բոլոր խօսքերը։

18Երբ գողեր էիր տեսնում, նրանց հետ էիր ընթանում եւ ընկերակցում շնացողներին։

19Բերանդ չարութիւն էր տարածում, եւ լեզուդ նենգութիւն էր նիւթում։

20Նստած չարախօսում էիր եղբօրդ մասին եւ մօրդ որդու վրայ զրպարտութիւն բարդում։

21Այս բոլորն արեցիր, ու ես լուռ մնացի. դու՝ անօրէնդ, կարծեցիր քո մտքում, թէ ես էլ կը նմանուեմ քեզ։ Արդ, պիտի

22Իմացէ՛ք բոլորդ, որ մոռացել էք Աստծուն. գուցէ երբեւէ յափշտակուէք տարուէք, եւ ձեզ փրկող չգտնուի։

23Օրհնութեան պատարագն ինձ կը փառաւորի. եւ ճանապարհն այնտեղ է, ուր ես նրան ցոյց պիտի տամ Աստծու փրկութիւնը։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 49.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.