Psalms 34AE1994

1Տէ՛ր, դատի՛ր նրանց, ովքեր դատում են ինձ, մարտնչի՛ր նրանց դէմ, ովքեր մարտնչում են իմ դէմ։

2Ա՛ռ զէնքն ու զրահը քո եւ հասի՛ր ինձ օգնութեան։

3Սուրդ հանի՛ր ընդդէմ իմ հալածիչների, վանի՛ր նրանց եւ ասա՛ ինձ, թէ՝ «Քո փրկութիւնը ես եմ»։

4Թող խայտառակուեն ու ամօթով մնան ինձ հետապնդողները, թող ընկրկեն եւ ամօթահար լինեն ինձ չար կամեցողները։

5Նրանք թող վերածուեն հողմից քշուող փոշու, եւ թող Տիրոջ հրեշտակը չարչարի նրանց։

6Նրանց ճանապարհը թող խաւար լինի ու սայթաքուն, եւ Աստծու հրեշտակը թող հալածի նրանց։

7Իզուր որոգայթ լարեցին իմ դէմ իրենց ապականութեամբ, եւ իզուր նախատեցին ինձ։

8Նրանց վրայ կը հասնի մի որոգայթ, որի մասին չգիտեն նրանք. իրենց թաքցրած թակարդը կը բռնի ոտքը նրանց, եւ նրանք կ՚ընկնեն

9Իսկ հոգիս կը ցնծայ Տիրոջով, ուրախ կը լինի նրա տուած փրկութեամբ։

10Իմ բոլոր ոսկորները կ՚ասեն. «Տէ՛ր, ո՞վ է քեզ նման»։ Նա փրկեց աղքատին բռնակալի ձեռքից, եւ խեղճին ու տնանկին՝ իրենց

11Իմ դէմ բարձրացան վկաները չար, հարցաքննեցին ինձ մինչ ես անտեղեակ էի։

12Բարու փոխարէն չար հատուցեցին ինձ, խորհուրդ արին ինձ անժառանգ թողնել մարդկանց մէջ։

13Նրանց հալածանքի ժամանակ ես քուրձ էի հագնում, ծոմով խղճալի էի դարձնում ինձ, եւ իմ աղօթքներն ինձ վերադարձան։

14Եղբօր ու ընկերոջ նման սիրալիր էի, սգաւորի ու վշտացեալի պէս՝ խոնարհ։

15Հաւաքուեցին ու չարախնդացին ինձ վրայ. տանջանքներ կուտակուեցին իմ դէմ, եւ ես չիմացայ. նրանք ցրուեցին, բայց չզղջացին.

16Փորձեցին ինձ ու անարգեցին, ատամներն իրենց արհամարհանքով կրճտեցրին իմ դէմ։

17Տէ՛ր, մինչեւ ե՞րբ պիտի տեսնես։ Հեռո՛ւ պահիր ինձ նրանց խորամանկութիւնից, եւ միամօրիկիս՝ առիւծներից։

18Գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, մեծ հաւաքներում եւ ժողովրդի բազմութեան մէջ պիտի օրհներգեմ քեզ։

19Թշնամիներն իմ թող վրաս չխնդան, նրանք, որ ատում էին ինձ առանց պատճառի եւ իրար աչք էին անում ինձ համար։

20Հետս խաղաղութիւնից էին խօսում, բայց իրենք զայրացած՝ նենգութիւն էին խորհում։

21Բացին ինձ վրայ բերաններն իրենց եւ ասացին. «Այո՛, այո՛, մեր աչքերը տեսան»։

22Տէ՛ր, ինքդ տեսար, մի՛ լռիր. Տէ՛ր, մի հեռացի՛ր ինձանից։

23Զարթնի՛ր, Տէ՛ր, նայի՛ր իմ իրաւունքին ու արդարութեանը, Աստուա՛ծ իմ եւ Տէ՛ր իմ։

24Իմ դատն արա՛, արդարացրո՛ւ ինձ ըստ քո արդարութեան, ո՛վ Տէր իմ Աստուած։ Թշնամիներն իմ թող չուրախանան ինձանով։

25Եւ չասեն իրենց մտքում. «Երնէ՜կ, երնէ՜կ մեզ, քանզի խորտակեցինք նրան»։

26Թող խայտառակուեն ու ամօթով մնան ինձ հասած չարիքի համար ուրախացողները. թող նախատինք ու անարգանք կրեն իմ դէմ

27Բոլոր նրանք, ովքեր իմ արդարութիւնն են կամենում եւ քո ծառային խաղաղութիւն ցանկանում, թող ուրախութեամբ ցնծան քեզնով

28Լեզուս պիտի քո արդարութիւնը պատմի եւ հանապազ քեզ գովաբանի։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 34.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.