1Այսուհետեւ՝ Դաւթի հերոսութեան գովքի սաղմոսը
2Յոյսս դրի քեզ վրայ, Տէ՛ր, թող յաւէտ ամօթով չմնամ. քո արդարութեամբ փրկի՛ր եւ ազատի՛ր ինձ։
3Դէպի ի՛նձ խոնարհիր ականջը քո, փութա՛ ինձ պաշտպանելու։ Եղի՛ր իմ պահապանը, Աստուա՛ծ, եւ իմ փրկութեան ապաստարանը,
4Քո անուան համար ինձ առաջնորդ եղար եւ սնուցեցիր ինձ։
5Ինձ կը հանես այն որոգայթից, որ լարեցին իմ դէմ։
6Դու ես պաշտպանն իմ, Տէ՛ր, եւ քո ձեռքն եմ յանձնում իմ հոգին։ Տէ՛ր Աստուած, փրկեցիր ինձ քո ճշմարտութեամբ։
7Ատեցիր նրանց, ովքեր երկիւղ են կրում սնոտիաբար։
8Ես յոյսս դրի Տիրոջ վրայ, պիտի ցնծամ եւ ուրախանամ քո տուած փրկութեամբ։ Տեսար իմ նուաստացումն ու ինձ փրկեցիր վշտերից։
9Ինձ չմատնեցիր նեղիչներիս ձեռքըեւ ոտքերս լայնարձակ վայրում հաստատեցիր։
10Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի ճնշուած եմ ես. սրտնեղութիւնից խռոված են իմ աչքը, հոգին ու որովայնը։
11Կեանքս սպառուեց վիշտ ու ցաւերով, եւ տարիներս՝ հոգոց հանելով։ Թշուառութիւնից տկարացաւ ուժն իմ, եւ ոսկորներս
12Իմ բոլոր թշնամիներից աւելի ես դրացիների՛ս համար նախատինք եղայ եւ ծանօթներիս համար՝ սոսկալի ահ ու սարսափ։ Բոլոր
13Սրտերից մոռացուեցի ես ինչպէս մեռեալ եւ նմանուեցի անպէտք անօթի,
14քանզի բամբասանք լսեցի շատերից, որոնք իմ շուրջն էին։ Հաւաքուած իրար գլխի՝ նրանք ուզում էին առնել իմ հոգին։
15Բայց ես, Տէ՛ր, յոյսս դրի քե՛զ վրայ՝ ասելով. «Դո՛ւ ես Աստուածն իմ,
16եւ քո ձեռքում է իմ ժառանգութիւնը։ Փրկի՛ր ինձ թշնամիներիս ձեռքից եւ իմ հալածիչներից։
17Ցո՛յց տուր երեսդ քո այս ծառային, պահպանի՛ր ինձ, Տէ՛ր, քո ողորմութեամբ»։
18Տէ՛ր, ամօթով թող չմնամ, որ քեզ դիմեցի. թող ամբարիշտնե՛րն ամաչեն ու դժոխք իջնեն։
19Եւ թող պապանձուեն նենգ շրթունքները, որոնք ամբարտաւանութեամբ եւ արհամարհանքով չարախօսում են արդարի մասին։
20Որքա՜ն շատ է քո ողորմութեան քաղցրութիւնը, Տէ՛ր, որ պահեցիր երկիւղածներիդ համար։ Դու այն շնորհեցիր նրանց, որոնք
21Մարդկանց խռովութիւնից պաշտպանեցիր նրանց քո երեսի ծածկոյթով, լեզուների հակառակութիւնից թաքցրիր նրանց քո վրանում։
22Օրհնեալ է Տէրը, քանզի ողորմութիւնն իր հրաշագործեց ամուր քաղաքում։
23Շփոթութեան մէջ ես ասացի, թէ այլեւս հեռու մնացի աչքերիդ առջեւից։ Սակայն դու լսեցիր ձայնն իմ աղօթքի, երբ աղաղակեցի
24Սիրեցէ՛ք Տիրոջը, բոլոր սրբե՛րդ նրա, քանզի Տէրը ճշմարտութիւն է փնտռում եւ խստութեամբ հատուցում նրանց, ովքեր շատ են
25Քաջալերուեցէ՛ք ամէքդ, որ յոյս էք դրել Տիրոջ վրայ, եւ ձեր սրտերը թող զօրանան։