1Պանծացնում եմ քեզ, Տէ՛ր, քանզի ընդունեցիր ինձ եւ չթողիր, որ թշնամիներս չարախնդան վրաս։
2Տէր Աստուա՛ծ իմ,
3կանչեցի քեզ, եւ բուժեցիր ինձ։
4Տէ՛ր, հոգիս դժոխքից հանեցիր եւ փոսն իջնողների միջից փրկեցիր ինձ։
5Սաղմո՛ս երգեցէք Տիրոջը, ո՛վ նրա սրբեր, գոհութի՛ւն մատուցեցէք նրա սուրբ յիշատակին։
6Նրա բարկութեան մէջ ցասում կայ, իսկ նրա կամեցողութեան մէջ՝ կեանք։ Երեկոյեան լացը կը դադարի, իսկ առաւօտեան
7Իմ բարկութեան մէջ ես ասացի, թէ յաւէտ չեմ սասանուի։
8Տէ՛ր, քո կամքով ուժ տուիր իմ վայելչութեանը, բայց երբ երեսդ դարձրիր ինձնից, ես խռովայոյզ եղայ։
9Քե՛զ կանչեցի, Տէ՛ր, աղաչեցի իմ Աստծուն։
10Ի՞նչ օգուտ ունես իմ արիւնից, եթէ ապականութեան գբի մէջ թաղուեմ։ Միթէ հողը գոհութի՞ւն կը մատուցի քեզ կամ կը պատմի՞ քո
11Լսեց ինձ Տէրն ու ողորմեց, Տէրը եղաւ իմ օգնականը։
12Սուգս դարձրեց ուրախութիւն, հանեց քուրձն իմ եւ խնդութիւն հագցրեց ինձ,
13փառքս սաղմոս պիտի երգի քեզ, որպէսզի այլեւս չզղջամ ես։ Տէ՛ր իմ Աստուած, յաւիտեան գոհութիւն պիտի մատուցեմ քեզ։