1Աղօթք Դաւթի. Արդարութեանն ակա՛նջ դիր, Տէ՛ր, նայի՛ր իմ խնդրանքին եւ լսի՛ր աղօթքս, որ նենգ շրթներով չէ։
2Դատաստանս քեզնից թող չլինի, եւ աչքերն իմ ճշմարտութիւնը թող տեսնեն։
3Փորձեցիր սիրտն իմ եւ քննեցիր գիշերով, փորձեցիր ինձ, եւ իմ մէջ անիրաւութիւն չգտնուեց։
4Բերանն իմ չի պատմի մարդկանց որդիների գործերը. քո շրթների խօսքերի շնորհիւ ես հաստատ կը մնամ դժուարին ճանապարհներին։
5Հաստատո՛ւն պահիր շաւիղն իմ քո ճանապարհին, որ ընթացքս չխոտորուի։
6Ես քե՛զ կանչեցի, Տէ՛ր, քանի որ լսեցիր ինձ, Աստուա՛ծ. դէպի ի՛նձ խոնարհեցրու ականջդ եւ լսի՛ր իմ խօսքերը։
7Սքանչելի դարձրիր քո ողորմութիւնները, դու, որ աջիդ գտնուող հակառակորդներից փրկում ես նրանց,որոնք իրենց յոյսը դրել են
8Պահպանի՛ր ինձ աչքի բբի պէս, քո թեւերի հովանու տակ ծածկի՛ր ինձ
9ամբարիշտների երեսից, որոնք տառապեցրին ինձ։ Թշնամիներն ինձ պաշարեցին՝
10խիստ պարարտացան եւ նրանց բերանն ամբարտաւանութիւն բարբառեց։
11Վռնդեցին ինձ, եւ արդ դարձեալ շուրջս պատելով, մտադրուեցին ինձ գետին տապալել։
12Ինձ թուացին իբրեւ առիւծ, որ պատրաստ է որսի վրայ նետուելու, իբրեւ կորիւն առիւծի՝ նստած դարանում։
13Ելի՛ր, Տէ՛ր, հասի՛ր եւ արգելի՛ր նրանց, փրկի՛ր ինձ ամբարիշտների սրից ու թշնամու ձեռքից։
14Տէ՛ր, վերացրո՛ւ նրանց աշխարհից, ցրի՛ր նրանց եւ խորտակի՛ր կեանքը նրանց։ Քո պահեստներից լցուեց որովայնը նրանց,
15Իսկ ես արդարութեամբ կ՚երեւամ քո առաջ, կը յագենամ՝ տեսնելով փառքը քո։