1Սաղմոս Դաւթի, արձանագիր
2Պահպանի՛ր ինձ, Աստուա՛ծ, քանզի քեզ վրայ դրի յոյսն իմ։ Տիրոջն ասացի. «Իմ Տէրն ես դու, ինձ արուած բարիքները քեզնից
3Քո սրբերին, որոնք քո երկրում են, սքանչելագործութեամբ ցոյց տուիր իմ բոլոր ցանկութիւնները։
4Շատացան նրանց հիւանդութիւնները, որ այսուհետեւ յաճախակի են դառնալու։ Չեմ մասնակցի նրանց արիւնալի հաւաքներին եւ նրանց
5Տէ՜ր, իմ ժառանգութեան եւ իմ բաժակի բաժին, ժառանգութիւնս դու ես կրկին ինձ վերադարձնելու։
6Ինձ վիճակ ընկաւ ընտրեալների մէջ լինելու, եւ իմ բաժին ժառանգութիւնն հաճելի եղաւ ինձ։
7Պիտի օրհներգեմ Տիրոջը, որ իմաստուն դարձրեց ինձ, եւ գիշերն անգամ երիկամներս ինձ խրատում էին։
8Սկզբից եւեթ Տիրոջը մշտապէս տեսնում էի իմ առջեւ. նա իմ աջ կողմում է, որպէսզի չսասանուեմ։
9Դրա համար ուրախ եղաւ սիրտն իմ, եւ ցնծաց լեզուն իմ, իսկ մարմինն իմ կը հանգստանայ յոյսով.
10քանզի դժոխքում չես թողնի դու ինձ, եւ քո սրբին ապականութիւն տեսնել չես տայ։
11Ինձ ցոյց տուիր կեանքի քո ճանապարհները, քո աջի քաղցրութիւնից ու վայելչութիւնից լիովին յագեցրիր ինձ երեսիդ