1Օրհնեցէ՛ք Տիրոջը նոր օրհնութեամբ, սրբերի ժողովում է օրհնութիւնը նրա։
2Իսրայէլն ուրախացաւ իր Արարչով, Սիոնի որդիները թող ցնծան իրենց Թագաւորով։
3Թող գովեն նրա անունը օրհնութեամբ, նուագարանով ու օրհներգով սաղմոս ասեն նրան։
4Տէրը սիրում է իր սուրբ ժողովրդին,եւ փառաւորում հեզերին փրկութեամբ։
5Թող սրբերը պարծենան փառքով,եւ ցնծան իրենց հանգստի մէջ։
6Թող նրանք փառաբանեն Աստծուն իրենց բերաններով. նրանց ձեռքերում երկսայրի սրեր կան,
7որ վրէժ լուծեն հեթանոսներից եւ պատժեն բոլոր ժողովուրդներին,
8որ նրանց թագաւորներին կապեն շղթաներով,եւ նրանց մեծամեծներին՝ երկաթեայ ձեռնակապերով,
9որ գրուած դատաստանն իրագործեն նրանց հանդէպ։Այս է փառքը նրա բոլոր սրբերի։