Psalms 148AE1994

1Օրհնեցէ՛ք Տիրոջը երկնքից, օրհնեցէ՛ք նրան բարձունքներից։

2Օրհնեցէ՛ք նրան, նրա բոլո՛ր հրեշտակներ, օրհնեցէ՛ք նրան, նրա բոլո՛ր զօրութիւններ։

3Օրհնեցէ՛ք նրան, արեգա՛կ եւ լուսի՛ն, օրհնեցէ՛ք նրան, բոլո՛ր աստղեր եւ լոյս։

4Օրհնեցէ՛ք նրան, երկինքների՛ երկինքներ, եւ ջրե՛ր՝ որ վեր էք երկնքից։

5Օրհնեցէ՛ք անունը Տիրոջ, քանզի նա ասաց՝ եւ դրանք ստեղծուեցին, նա հրամայեց՝ եւ դրանք հաստատուեցին։

6Նա կարգեց դրանք յաւիտեանս յաւիտենից.կարգ սահմանեց, եւ այն չի խախտւում։

7Օրհնեցէ՛ք Տիրոջը երկրի վրայից, վիշապնե՛ր եւ բոլո՛ր անդունդներ։

8Հուր եւ կարկուտ, ձիւն եւ սառնամանիք, հողմ ու մրրիկ, դուք, որ նրա խօսքն էք կատարում,

9լեռնե՛ր եւ բոլո՛ր բլուրներ, պտղաբե՛ր ծառեր եւ բոլո՛ր մայրիներ,

10գազաննե՛ր եւ ամէն տեսակ անասուննե՛ր, սողուննե՛ր եւ ամէն տեսակ թեւաւոր թռչուննե՛ր,

11երկրի թագաւորնե՛ր՝ զօրքերով հանդերձ, իշխաննե՛ր եւ երկրի բոլո՛ր դատաւորներ,

12երիտասարդնե՛ր ու կոյսե՛ր, ծերե՛ր ու մանուկնե՛ր, օրհնեցէ՛ք անունը Տիրոջ։

13Փառաւորուեց միայն նրա՛ անունը.երկնքում ու երկրի վրայ է վեհութիւնը նրա։

14Տէրը բարձրացնում է եղջիւրն իր ժողովրդի. օրհնութի՜ւն նրա բոլոր սրբերին՝ որդիներին Իսրայէլի, այն ժողովրդին, որ մօտ է

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 148.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.