1Օրհնեցէ՛ք Տիրոջը, քանզի քաղցր են սաղմոսները. հաճելի է օրհնութիւնը մեր Աստծուն։
2Տէրը կառուցում է Երուսաղէմը,եւ հաւաքում Իսրայէլի ցրուածներին։
3Բժշկում է բեկեալ սրտերը,եւ կապում բոլոր վէրքերը նրանց։
4Նա հաշւում է աստղերի բազմութիւնը,եւ կոչում բոլորն իրենց անուններով։
5Մեծ է մեր Տէրը, եւ մեծ է նրա զօրութիւնը, նրա իմաստութիւնը սահման չունի։
6Տէրն ընդունում է հեզերին,եւ մինչեւ գետին խոնարհեցնում ամբարտաւաններին։
7Օրհնեցէ՛ք Տիրոջը գոհաբանութեամբ, սաղմո՛ս երգեցէք նրան օրհնութեամբ։
8Երկինքը նա պատեց ամպերով, երկրի համար պատրաստեց անձրեւն իր, լեռներում խոտ աճեցրեցեւ բանջար՝ մարդկանց կարիքների
9Նա ուտելիք է տալիս անասուններին եւ ագռաւի ձագերին, որոնք դիմում են իրեն։
10Տէրը ձիու զօրութիւն չէ, որ կամենում է,ոչ էլ հսկայի կազմուածքն է հաւանում,
11այլ Տէրն իրենից երկիւղ կրողներին է հաւանում եւ նրանց, որ իրենց յոյսը դրել են իր ողորմութեան վրայ։