Psalms 145AE1994

1Ալէլուիա՝ Անգէոսի եւ Զաքարիայի

2Օրհնի՛ր Տիրոջը, հոգիդ իմ. պիտի օրհնեմ Տիրոջն իմ կեանքում, սաղմոս պիտի երգեմ իմ Աստծուն, քանի կամ։

3Յոյս մի՛ դրէք իշխանների՝ մարդկանց որդիների վրայ, որովհետեւ նրանցից փրկութիւն չկայ։

4Երբ դուրս գայ նրանց հոգին,նրանք կրկին հող կը դառնան, եւ նոյն օրը նրանց բոլոր մտածումները կ՚անհետանան։

5Երանի՜ նրան, ում օգնականը Յակոբի Տէր Աստուածն է, եւ ում յոյսը Տէր Աստծու վրայ է,

6Նա, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու դրանց մէջ եղած ամէն ինչ,

7Նա, որ յաւիտեան պահպանում է ճշմարտութիւնը,եւ զրկեալներին արդարութիւն շնորհում. Տէրը հաց է տալիս քաղցածներինեւ

8Տէրը բացում է կոյրերի աչքերը, Տէրը ոտքի է կանգնեցնում գլորուածներին։Սիրում է Տէրն արդարներին։

9Տէրը պահպանում է պանդուխտներին, Տէրն ընդունում է որբերին ու այրիներին,եւ կործանում ճանապարհներն ամբարիշտների։

10Յաւէտ պիտի թագաւորի Տէրը, քո Աստուածը, Սիո՛ն, սերնդից սերունդ։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 145.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.