Psalms 139AE1994

1Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի

2Ազատի՛ր ինձ, Տէ՛ր, չար մարդուց, անիրաւ մարդուց փրկի՛ր ինձ։

3Իրենց սրտում նրանք անօրէնութիւն խորհեցին,եւ գիշեր-ցերեկ պատերազմի պատրաստուեցին։

4Օձի պէս սրեցին լեզուներն իրենց, եւ նրանց շրթների տակ թոյն կայ իժի։

5Պահպանի՛ր ինձ, Տէ՛ր, մեղաւորի ձեռքից, եւ չար մարդուց փրկի՛ր ինձ. նրանք խորհեցին խափանել ընթացքն իմ։

6Ամբարտաւաններն իրենց որոգայթը թաքցրին ինձնից, թակարդի լարեր ձգեցին ոտքերիս առջեւ,եւ իմ շաւղի շուրջը

7Ասացի. «Դու իմ Տէր Աստուածն ես, ակա՛նջ դիր, Տէ՛ր, աղօթքիս ձայնին»։

8Տէ՛ր, Տէ՛ր, իմ փրկութեան զօրութի՛ւն, գլխիս հովանի՛ն պատերազմի մէջ։

9Մի՛ մատնիր ինձ, Տէ՛ր, մեղաւորների կամքին, որոնք նենգամտեցին իմ դէմ։ Ինձ երեսի վրայ մի՛ թող, որ նրանք երբեք

10Թող նրանց կատարածի վախճանն այս լինի. իրենց շրթունքների վաստակը թող ծածկի նրանց։

11Դու նրանց վրայ կրակի կայծեր թափի՛ր ու կործանի՛ր նրանց, որ տառապանքներից չկարողանան փրկուել։

12Չարալեզու մարդը յաջողութիւն չի ունենայ երկրի վրայ. մեղաւոր մարդուն իր չարագործութիւնները կորստեան կը մատնեն։

13Գիտեմ, Տէ՛ր, որ դու աղքատին արդար դատաստան ես անում եւ տնանկի իրաւունքն ես պաշտպանում։

14Արդարները գոհութիւն պիտի մատուցեն քո անուանը, ուղղամիտները պիտի բնակուեն քո դիմաց։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 139.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.