1Տէ՛ր, ինձ փորձեցիր ու ճանաչեցիր ինձ։
2Դու իմացար իմ նիստուկացը, հեռուից հասկացար իմ մտածումները։
3Իմ շաւիղներն ու վիճակը դու քննեցիր,եւ բոլոր ճանապարհներս նախապէս տեսար։
4Իմացար, որ լեզուիս տակ նենգութիւն չկայ։
5Ահա դու, Տէ՛ր, իմացար իմ սկիզբն ու վերջը, դու ինձ ստեղծեցիր եւ ձեռքդ դրիր ինձ վրայ։
6Զարմանալի է քո իմացութիւնն իմ մասին, այնքան զօրեղ, որ չեմ կարող հասու լինել դրան։
7Ո՞ւր գնամ ես քո հոգուց, կամ քո դէմքից ո՞ւր փախչեմ։
8Եթէ երկինք ելնեմ, այնտեղ ես դու, եթէ դժոխք իջնեմ, դրան էլ մօտ ես։
9Եթէ առաւօտեան թեւեր առնեմ ու բնակուեմ ծովի եզերքին,
10այնտեղ էլ քո ձեռքն ինձ կ՚առաջնորդի, եւ աջդ ինձ կ՚ընդունի։
11Ասացի՝ գուցէ խաւարն ինձ ծածկի, կամ գիշերը պատի ինձիմ վայելքի լոյսի փոխարէն։
12Խաւարը քեզ համար խաւար չի լինի, եւ գիշերը լուսաւոր ցերեկ կը դառնայ, ու նրա մթութիւնն ինչպէս լոյս կ՚երեւայ։
13Դո՛ւ ստեղծեցիր երիկամներն իմ,եւ մօրս որովայնից ինձ ընդունեցիր։
14Գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, քանզի ահեղ ու սքանչելի ես դու, սքանչելի են գործերը քո, որոնք ես շատ սիրեցի։
15Չծածկուեց քեզնից իմ ոսկորը, որն ստեղծեցիր դու թաքուն,ոչ էլ ծածկուեց կարողութիւնն իմ երկրի խորքերում։
16Իմ անկատարութիւնները տեսան քո աչքերը, եւ այդ բոլորը գրուեցին քո գրքում։ Ցերեկը դրանք մոլորուեցին, ու չկար մէկը, որ
17Ինձ համար խիստ պատուական եղան քո բարեկամներն, Աստուա՛ծ, եւ շատ զօրացան նրանց իշխանները։
18Հաշուեցի նրանց, եւ աւազից շատ դուրս եկան. արթնացայ՝ եւ ահա քեզ հետ եմ։
19Դու, Աստուա՛ծ, պիտի սպանես մեղաւորներին. արիւնարբո՛ւ մարդիկ, հեռացէ՛ք ինձնից։
20Հակառակութեամբ ու նախանձով նրանք իզուր պիտի տիրեն քո քաղաքներին։
21Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։
22Կատարեալ ատելութեամբ ատեցի նրանց, եւ նրանք թշնամի դարձան ինձ։
23Փորձի՛ր ինձ, Աստուա՛ծ,ու ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ ու ճանաչի՛ր իմ շաւիղները,
24եւ տե՛ս, եթէ իմ ճանապարհին անօրէնութիւններ կան, առաջնորդի՛ր ինձ քո յաւիտենական ճանապարհներով։