1Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայԽորութիւններից քեզ կանչեցի, Տէ՛ր։
2Տէ՛ր, լսի՛ր իմ ձայնը, թող քո ականջները լսեն ձայնն իմ աղօթքի։
3Եթէ անօրէնութիւններս քննես, Տէ՛ր,ո՞վ կարող է կանգնել քո առջեւ, Տէ՛ր,
4քանզի քեզնից է գալիս քաւութիւնը։
5Քո անուան համար համբերեցի, Տէ՛ր, հոգիս սպասեց քո խօսքին։
6Հոգիս յոյսը դրեց Տիրոջ վրայ։ Առաւօտեան պահից մինչեւ երեկոյ, առաւօտեան պահից Իսրայէլը յոյսը դրեց Տիրոջ վրայ։
7Տիրոջից է ողորմութիւնը, ու նրանից են բոլոր փրկութիւնները։
8Եւ նա պիտի փրկի Իսրայէլն իր բոլոր նեղութիւններից։