Psalms 128AE1994

1Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ

2Մանկութիւնիցս ի վեր բազում անգամ մարտնչեցին իմ դէմ, - թող Իսրայէլն ասի այդ, -

3մանկութիւնիցս ի վեր բազում անգամ մարտնչեցին իմ դէմ, բայց չյաղթեցին ինձ։

4Մեղաւորներն հարուածեցին իմ թիկունքին, երկար ժամանակ գործեցին անօրէնութիւնն իրենց։

5Տէրն արդար է, մեղաւորների պարանոցը նա կը խորտակի։

6Ամօթահար կը լինեն ու ետ կը դառնան բոլոր նրանք, ովքեր ատում են Սիոնը։

7Նրանք կը լինեն տանիքի խոտի պէս, որ չորանում է դեռ չհնձած։

8Դրանով հնձուորն իր բուռը չի լցնի, ոչ էլ խուրձ կապողն՝ իր գիրկը։

9Նրանց կողքից անցնողները չեն ասի՝ «Տիրոջ օրհնութիւնը ձեզ վրայ լինի, եւ օրհնեալ լինէք Տիրոջ անունով»։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 128.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.