1Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
2Ուրախանում էի, երբ ասում էին՝ «Գնանք Տիրոջ տուն»։
3Մեր ոտքերը հասել կանգնել էին քո դռներին, ո՛վ Երուսաղէմ։
4Երուսաղէմը բարեշէն է որպէս քաղաք, եւ նրա բնակիչներն իր շուրջն են։
5Ցեղերն այնտեղ բարձրացան՝ ցեղերը Տիրոջ, որ Իսրայէլի վկայութեամբ գոհութիւն մատուցեն Տիրոջ անուանը։
6Այնտեղ են դրուած դատաստանի աթոռները՝ աթոռներ դրուած Դաւթի տան մէջ։
7Հարցրէ՛ք Երուսաղէմի խաղաղութեան ու շէնութեան մասին, դուք՝ բոլորդ, որ սիրում էք այն։
8Քո ամրութիւններում թող խաղաղութիւն լինի, եւ քո բերդերի աշտարակներում՝ շէնութիւն։
9Ի սէր իմ եղբայրների եւ ընկերների քեզ խաղաղութիւն մաղթեցի։
10Եւ մեր Տէր Աստծու համար քեզ բարութիւն ցանկացանք։