1Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
2Աչքերս դէպի լեռները բարձրացրի, որտեղից ինձ օգնութիւն պիտի գայ։
3Ինձ օգնութիւն պիտի գայ Տիրոջից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը։
4Թող քո ոտքը չսասանուի, եւ քո Պահապանը թող չննջի,
5ինչպէս չի ննջում եւ քուն չի մտնում Պահապանն Իսրայէլի։
6Տէրը քեզ կը պահպանի, Տէրը քեզ կ՚ընդունի իր աջ ձեռքով։
7Ցերեկն արեգակը քեզ չի վնասի, ոչ էլ լուսինը՝ գիշեր ժամանակ։
8Տէրը քեզ կը պահպանի ամէն չարիքից, Տէրը կը պահպանի քեզ։
9Տէրը կը հսկի քո մուտքն ու ելքը՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան։