1Յովնանը մեծապէս տխրեց եւ ջղայնացաւ:
2Աղօթեց Տէր Աստծուն եւ ասաց. «Ո՛վ Տէր, ես այդ նոյն բանը չասացի՞, երբ տակաւին իմ երկրում էի: Այդ պատճառով էլ շտապեցի
3Արդ, Տէ՛ր, Տէ՛ր, ա՛ռ իմ հոգին ինձնից, որովհետեւ ինձ համար աւելի լաւ է մեռնել, քան կենդանի լինել»:
4Եւ Տէրն ասաց Յովնանին. «Իսկապէս շա՞տ ես տխրել»:
5Յովնանը դուրս ելաւ այդ քաղաքից, նստեց քաղաքի դիմաց, իր համար ամպհովանի պատրաստեց եւ նստեց դրա տակ, մինչեւ որ տեսնի,
6Եւ Աստուած հրամայեց դդմենուն, որը բարձրացաւ Յովնանի գլխի վրայ՝ նրան հովանի դառնալու, զովացնելու նրան եւ ազատելու իր
7Եւ յաջորդ օրը վաղ առաւօտեան Աստուած հրամայեց որդին, որը կերաւ դդմենին, եւ այն չորացաւ:
8Իսկ երբ արեւը ծագեց, Աստուած հրամայեց տապախառն խորշակ քամուն, եւ արեւն ընկաւ Յովնանի գլխին: Սա տանջւում, սրտնեղում
9Եւ Աստուած ասաց Յովնանին. «Իսկապէ՞ս խիստ ես տխրել դդմենու համար»: Յովնանն ասաց. «Մահու չափ տխրել եմ»:
10Տէրն ասաց. «Դու ափսոսացիր դդմենուն, որի համար ոչ մի ջանք չթափեցիր, չսնեցիր այն. նա գիշերը բուսնեց եւ միւս գիշեր
11Իսկ ես չխնայե՞մ Նինուէ մեծ քաղաքին, որտեղ ապրում են աւելի քան հարիւր քսան հազար մարդ, որոնք իրենց լաւն ու վատը