1Եւ Տէրը երկրորդ անգամ խօսեց Յովնանի հետ եւ ասաց.
2«Ելի՛ր, գնա՛ Նինուէ մեծ քաղաքը եւ այնտեղ քարոզի՛ր ըստ նախկին պատգամի, որ տուեցի քեզ»:
3Յովնանը ելաւ ու գնաց Նինուէ, ինչպէս Տէրն ասել էր նրան: Նինուէն շատ մեծ քաղաք էր՝ երեքօրեայ ճանապարհի չափ:
4Յովնանն սկսեց մուտք գործել քաղաք: Երբ մի օրուայ ճանապարհ անցաւ, քարոզեց եւ ասաց. «Եւս երեք օր, եւ Նինուէն պիտի
5Նինուէացի մարդիկ հաւատացին Աստծու պատգամին, պահեցողութիւն յայտարարեցին եւ մեծից մինչեւ փոքրը քուրձ հագան:
6Լուրը հասաւ նինուէացիների թագաւորին: Սա ելաւ իր գահից, հանեց իր պատմուճանը, քուրձ հագաւ եւ նստեց մոխրի վրայ:
7Թագաւորի ու նրա մեծամեծների կողմից Նինուէում յայտարարուեց ու ազդարարուեց, թէ մարդ եւ անասուն, հօտ եւ արջառ թող
8Եւ մարդ ու անասուն քուրձ հագան, ի սրտէ աղօթեցին Աստծուն, բոլորը յետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից եւ
9«Ով գիտէ, թերեւս Աստուած միտքը փոխի եւ յետ կանգնի իր խիստ բարկութիւնից, եւ կորստի չմատնուենք»:
10Եւ Աստուած տեսաւ նրանց գործերը, քանի որ բոլորը յետ էին կանգնել իրենց չար ճանապարհներից. Աստուած զղջաց այն չարիքների