1Բաղդատ Սոքեցին խօսեց ու ասաց.
2«Մինչեւ ե՞րբ ես այդպէս խօսելու։ Մեծաբանութեան հովեր կան քո բերանում։
3Միթէ անիրա՞ւ դատաստան կը տեսնի Տէրը, կամ նա, որ ամէն ինչ ստեղծեց, իրաւունքը կ՚աղաւաղի՞։
4Եթէ քո զաւակները մեղանչեցին նրա առաջ, ինքն էլ պատիժներ ուղարկեց անօրէնութիւնների համար։
5Բայց դու աղօթքներով վաղ առաւօտեան դիմի՛ր Ամենակալ Տիրոջը.
6եթէ սուրբ ու ճշմարիտ լինես՝ քո աղօթքներին ականջ կը դնի,քեզ կը վերադարձնի արդար յարկը քո։
7Եթէ սկզբում քոնը քիչ էր, վերջում այն անբաւ կը լինի։
8Բայց դու տեղեկացի՛ր հին ազգերից եւ քննի՛ր տոհմերի գլխաւորներին։
9Քանի որ մենք երէկուան ենք պատկանում, բան չենք իմանում. ստուեր է երկրի վրայ կեանքը մեր։
10Միթէ նրանք պիտի չսովորեցնե՞ն քեզ ու պատմեն, իրենց իմաստութիւնից պիտի չբխեցնե՞ն խօսքերն իրենց։
11Միթէ պրտուն կը կանաչի՞ առանց ջրի, կամ կը բարձրանա՞յ կնիւնն առանց ջրուելու։
12Չի՞ հնձուելու այն, մինչ իր արմատների վրայ է. եթէ ամէն խոտ մինչեւ յագեցում չոռոգուի՝ չի՞ չորանայ։
13Արդ, բոլորի վախճանն այնպիսին կը լինի, որ կը մոռանան Տիրոջը, այդպէս էլ ամբարշտի յոյսը կը կորչի։
14Շէն չի լինի տունը նրա. սարդոստայնի պէս կ՚անհետանայ յարկը նրա։
15Թէկուզ եւ հաստատի տունն իր՝ այն չի մնայ կանգուն. հէնց իր ձեռքը գցի դրան՝ այն չի խարխլի։
16Արեգակից է խոնաւութիւնը, եւ նրա նեխուածքից է դուրս գալու իր շիւը։
17Քարակարկառի վրայ է ննջելու ու մանրախիճ քարերի վրայ ապրելու. իսկ եթէ արմատախիլ արուի իր տեղից,նրա տեղն էլ ուրանալու
18Այսպիսի բան չե՞ս տեսել միթէ.
19ամբարշտի կործանումն այսպիսին է լինելու, իսկ հողից ուրիշն է բուսնելու։
20Տէրը չի մերժում անմեղին՝ ամբարշտի ամէն ընծայ ընդունելի չի լինելու։
21Ճշմարիտ մարդկանց բերանները ծիծաղով են լցուելու, նրանց շրթունքները՝ գոհութեամբ։
22Նրանց թշնամիներն ամօթով են ծածկուելու. ամբարշտի բնակավայրերն այլեւս չեն մնալու»։