1Յոբը նորից խօսեց ու Տիրոջն ասաց.
2«Գիտեմ, պատում է ուժդ ամէն ինչի, ու չի թուլանում քո մէջ ոչ մի բան։
3Այն ո՞վ կը ծածկի քեզնից իր միտքը, խօսք կը խնայի ու կը կարծի, թէ կարող է պահել։ Այն ո՞վ կ՚ասի ինձ, ինչ որ չգիտեմ,
4Արդ, լսի՛ր ինձ, Տէ՛ր. ես եմ խօսելու, հարցնելու բաներ. սովորեցրո՛ւ ինձ։
5Սրանից առաջ ես ականջներովս էի լոկ լսել, բայց հիմա աչքերս էլ տեսան հէնց քեզ։
6Այդ պատճառով նուաստ համարեցի ինձ ու հալուեցի ես։ Ինքս ինձ հող ու մոխիր եմ դիտում»։
7Երբ Տէրը Յոբի հետ այս բաները խօսեց, Աստուած ասաց Եղիփազ Թեմնացուն. «Մեղք գործեցիր դու, նաեւ քո երկու
8Բայց հիմա եօթը զուարակ առէ՛ք ու եօթը խոյ, գնացէ՛ք իմ ծառայ Յոբի մօտ, ու թող նա ողջակէզ անի ձեզ համար, իմ ծառայ Յոբը
9Եղիփազ Թեմնացին, Բաղդատ Սոքեցին ու Սոփար Մինեցին գնացին ու արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել իրենց։ Եւ
10Ու Տէրը ճոխացրեց Յոբին, եւ երբ սա աղօթեց իր բարեկամների համար, Տէրը թողութիւն շնորհեց նրանց մեղքերին։ Տէրը կրկնակի
11Նրա բոլոր եղբայրներն ու քոյրերը լսեցին այն բոլոր դէպքերի մասին, որ պատահել էին նրան, եկան մօտը, եկան նաեւ բոլոր
12Ու Տէրը Յոբի կեանքի վերջին շրջանն աւելի օրհնեց, քան առաջին շրջանը. նրա հօտի մէջ կային տասնչորս հազար ոչխարներ, վեց
13Նա ունեցաւ եօթը տղայ եւ երեք աղջիկ։
14Առաջին աղջկան Տիւ կոչեց, երկրորդին՝ Կասիա, իսկ երրորդին՝ Ամաղթեղջիւր։
15Եւ երկնքի ներքոյ Յոբի դուստրերի պէս ու նրանցից աւելի գեղեցիկներ չգտնուեցին։ Յոբն իր աղջիկներին ժառանգութեան բաժին
16Յոբը, այն հարուածներից յետոյ, ապրեց հարիւր եօթանասուն տարի (նա ապրեց ընդամէնը երկու հարիւր քառասուն եւ ութ տարի)։
17Սա թարգմանուած է ասորերէն գրքից։ Յոբը բնակւում էր Աւստայ երկրում, եդոմայեցիների ու արաբների սահմաններում։ Առաջ նրա