Job 40AE1994

1Տէրը ամպերի միջից նորից խօսեց ու ասաց Յոբին.

2«Այդպէս չէ. տղամարդու պէս պնդացրո՛ւ մէջքդ. հարցեր եմ տալու քեզ, ու պատասխա՛ն տուր ինձ։

3Մի կողմ մի՛ նետիր իմ դատաստանը ու մի՛ մտածիր, թէ ես քեզ այլ ազդարարութեամբ չեմ յայտնուել, քան այնպէս, որ դու արդար

4Թէ՞ կարծում ես, որ Տիրոջ հետ նոյն բազուկն ունես կամ նրա հետ նոյն ձայնով ես որոտում։

5Դէ ուրեմն, բարձր կեցուածք ընդունի՛ր, զօրութիւն, փառք ու պատիւ ա՛ռ վրադ։

6Սուրհանդակնե՛ր ուղարկիր բարկութեամբ, խոնարհեցրո՛ւ բոլոր գոռոզներին, խոնարհեցրո՛ւ-սառեցրո՛ւ ամբարտաւաններին։

7Անմիջապէս խորտակի՛ր ամբարիշտներին,

8առհասարակ բոլորին հողի մէջ ծածկի՛ր իսպառ, նրանց երեսներն անարգանքո՛վ ողողիր։

9Համաձայնուե՞մ արդեօք, որ աջդ կարող է փրկել։

10Իսկ ահա քո առաջն է, որովհետեւ գազաններն արջառի պէս խոտ են ճարակում։

11Ահա նրա ուժը մէջքին է, զօրութիւնը՝ որովայնի պորտի շուրջ։

12Իր պոչը նոճու պէս տնկել է,

13ջլերն իրար են հիւսուած, կողերը պղնձից են, ողնաշարը՝ ձոյլ երկաթից։

14Տիրոջ արարածների սկիզբը նա է՝ խաղալիք դարձած հրեշտակների ձեռքին։

15Ապառաժ լերան վրայ հասնելով՝ տարտարոսում չորքոտանիների խրախճանք է սարքել։

16Տեսակ-տեսակ ծառերի տակ է քուն մտնում՝ շամբի, եղէգի ու կնիւնի տակ։

17Նրա գլխաւերեւում հովանի են դառնում մեծամեծ ծառեր՝ անտառով մէկ, եւ բարդու սիւները։

18Հեղեղ էլ լինի՝ նա չի զգայ։ Անձնապաստան է. եթէ Յորդանան գետն էլ դէպի իր բերանը դիմի՝

19իր ակնակապիճների մէջ կ՚առնի այն։

20Եթէ վիշապը խոյս տայ, կը ծակե՞ս նրա ռունգերը։ Կարո՞ղ ես կարթով բարձրացնել նրան, նրա դնչին պախուրց կը դնե՞ս։

21Թէ՞ շղթայ կը կապես նրա քթին։ Սանձ կ՚անցկացնե՞ս նրա կզակին։

22Քեզ հետ կը խօսի՞ հեզութեամբ, քաղցր լեզուով։ Հետդ ուխտ կը դնի՞։

23Նրան քեզ իբրեւ յաւիտենական ծառայ կը նուաճե՞ս։

24Նրա հետ կը խաղա՞ս, ինչպէս թռչնի հետ, կամ ձագի պէս թելով կը կապե՞ս նրան։

25Ազգեր կը կերակրուեն նրանով, եւ փիւնիկեցիների տոհմերը նրան իրենց մէջ կը բաժանեն։

26Բոլոր նաւաստիները, մի տեղ հաւաքուելով, նրա պոչից մի թեփ անգամ չեն վերցնի. նրա գանգը ձկնորսների նաւերում է։

27Հէնց որ ձեռքդ վրան դնես՝ կը մտաբերես այն պայքարը, որ տեղի է ունենալու նրա մարմնի մէջ. ու այլեւս չես անի։

28Չես տեսել դու նրան, ոչ էլ կը զարմանաս իմ ասած այս խօսքերի վրայ։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Job 40.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.