Job 37AE1994

1«Ու դրա վրայ խռովուել է սիրտս, շարժուել իր տեղից։

2Լսի՛ր Տիրոջ սրտմտութեան ու զայրոյթի լուրը. նրա բերանից խորհուրդ է դուրս գալու։

3Ամէն ինչ նրա երկնային իշխանութեան տակ է, իսկ նրա լոյսը՝ երկրի ծագերի վրայ։

4Նրա յետեւից մի ձայն է գոչելու, որոտալու է իր բարձր ձայնով եւ դրանք ուրիշներով չի փոխանակելու, որ լսելի դարձնի ի՛ր

5Ամենազօրը որոտալու է սքանչելի ձայնով, քանի որ կատարել է մեծամեծ բաներ, որ մենք չգիտենք։

6Հրամայել է ձիւնին՝ «Իջի՛ր լերան վրայ», նաեւ ձմեռային անձրեւներին, որ ցոյց տան իրենց զօրութիւնը։

7Խափանում է ամէն մարդու ձեռքի գործը, որպէսզի իւրաքանչիւր ոք իմանայ իր թոյլ լինելը։

8Գազաններն իրենց որջերն են մտել, խշտիներով ծածկուել։

9Հարաւային քամու շտեմարաններից խորշակ է դուրս գալիս, բարձրաւանդակներից՝ ցուրտ,

10եւ Ամենազօրի շնչից սառնամանիք է սփռուելու։

11Ուղղութիւն է տալիս ջրերին, ինչպէս կամենայ, խիտ ամպերը ցիրուցան է անելու։

12Մէգը ցրելու է նրա լոյսը, իսկ ինքը դարձնելու է շրջանակները։ Ուր որ կամեցել՝ տնօրինել է դրանց գործը եւ այն ամէնը, ինչ

13խրատի համար լինի թէ երկիւղ գցելու կամ ողորմութեան համար, եւ բոլորը կը գտնեն Նրան։

14Ակա՛նջ դիր սրան, Յո՛բ, եկ խրատուի՛ր Տիրոջ զօրութեամբ։

15Գիտենք, որ Աստուած տնօրինել է իր գործերը. լոյսն է ստեղծել խաւարի մէջ։

16Գիտէ ամպերի էութիւնը։ Չարագործների յանցանքներն արհաւիրք են։

17Ինչո՞ւ է պատմուճանդ տաքանում, երբ երկիրը հանգստանում է հարաւային հողմից։

18Այդ Տէրն է հաստատել երկինքը եւ նրա մէջ գտնուող ջրալի ամպերը, որոնք իր զօրութեամբ ցած է թափում։

19Բայց հէնց ինչո՞ւ, դէ հասկացրո՛ւ ինձ, ի՞նչ ենք ասելու նրան, ու ապա դադարենք շատ բաների մասին խօսելուց։

20Միթէ մօտս մատեա՞ն կայ,կամ դպի՞ր է կանգնած, որ մարդկանց գրածը լինելով՝ լռեցնեմ։

21Ամէն մարդու չէ, որ լոյսը տեսանելի է. փայլածուն ամպերի մէջ է, ինչպէս որ լոյսը՝ ամպերի վերեւում։

22Հիւսիսից ոսկեճաճանչ ամպերն են. սրանց համեմատութեամբ մեծ են Ամենակալի փառքն ու պատիւը։

23Չգիտենք մենք նրա զօրութեանը նմանուող ուրիշ ոչ ոքի, որ արդար դատելիս լինի, եւ դու պէտք չէ՞ որ լսես նրան։

24Դրա համար են մարդիկ նրանից երկիւղ կրում. նրանից վախենում են նաեւ սրտով իմաստունները»։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Job 37.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.