1Եղիուսը նորից խօսեց ու ասաց.
2«Ինձ դեռ մի փոքր բան է մնում, որ քեզ սովորեցնեմ այն, ինչ դու չգիտես,քանի որ մէջս դեռ ունեմ խօսքեր,
3որ միտքս ընկալել է հեռուից-հեռու։
4Արդարօրէն ասելու եմ ճշմարիտ բաներ եւ ոչ թէ լսուած անիրական ու դատարկ խօսքեր։
5Իմացի՛ր, որ Տէրը չի մերժում անմեղին. հզօր է իր զօրութեամբ.
6ամբարշտի կեանքը չի խնայելու եւ պաշտպանելու է աղքատի իրաւունքը։
7Իր աչքը չի դարձնելու արդարից, եւ ով որ իր առաջ գտնուի՝ թագաւորների հետ գահի վրայ է լինելու. նրանց հաստատապէս
8Իսկ չարերը, ձեռնակապերով կաշկանդուած, թշուառութեան պարաններով են կապկպուելու։
9Նրանց յայտնելու է իրենց արարքները, նաեւ յանցանքները, որ սաստկացել են։
10Լսելու է արդարին ու ասելու է, որ յետ կանգնեն անիրաւութիւնից։
11Եթէ լսեն ու իրեն ծառայեն, իրենց օրերը բարիքների մէջ են աւարտելու, տարիները՝ շքեղութեան մէջ։
12Բայց ամբարիշտներին չի ապրեցնելու, որովհետեւ նրանք չուզեցին Տիրոջը ճանաչել, որովհետեւ խրատուել էին, բայց չէին
13Սրտով կեղծաւորներն իրենց հանդէպ զայրոյթ են գրգռելու, ճիչ ու աղաղակ չեն բարձրացնելու, որովհետեւ Տէրը կապել է նրանց։
14Նրանք երիտասարդ տարիքում են մեռնելու, նրանց կեանքը խոցոտուելու է մահուան հրեշտակների կողմից
15այն բանի համար, որ խեղճին ու անզօրին են նեղել։ Տէրը բարձրացնելու է հեզերի իրաւունքները.
16քեզ էլ փրկեց թշնամու երախից։ Քո տակ գտնուող անդնդից ազատեց քեզ ու առաջդ պարարտութեամբ լի սեղան դրեց։
17Չի պակասելու արդարների ուղիղ դատաստանը, բայց զայրոյթ է իջնելու ամբարիշտների վրայ
18անօրէն կաշառքի համար, որ ընդունում էին անիրաւութեամբ։
19Թող քո միտքը կամովին երես չդարձնի խնդրանքներից, երբ տկարները ցաւի մէջ են։ Զօրութեամբ բոլոր օժտուածներին առաջ չտանես
20որպէսզի ժողովուրդը նրանց փոխարէն դուրս չգայ։
21Այլ զգո՛յշ եղիր, գուցէ անպատեհ բաներ անես, որովհետեւ նրան փրկել ես աղքատութիւնից։
22Ահա Ամենազօրը կը զօրացնի իր զօրութեամբ, որովհետեւ այն ո՞վ է, որ նրա պէս ուժեղ է,
23կամ այն ո՞վ է, որ քննում է նրա գործերը, կամ այն ո՞վ է, որ կ՚ասի. « Ինչ որ արել է, անիրաւութեամբ է արել»։
24Յիշի՛ր, շա՜տ մեծ են նրա գործերը, որ սկսել են գովերգել արդար մարդիկ։
25Ամէն մարդ անձամբ է տեսել, թէ որքա՛ն են մարդիկ խոցոտուած։
26Ահա, Ամենազօրը շատ մեծ է, բայց մենք չենք իմանայ. նրա տարիների համրանքն անսպառ է։
27Նա հաշուել է անձրեւի շիթերը, եւ սրանք անձրեւի տեսքով կը լցուեն ամպերի մէջ։
28Երկնքի ամպերը կը յորդեն։ Ամպերը հովանի է դարձրել անթիւ մարդկանց. դրանք մէգ են դարձել մարդկանց վրայ։ Ժամանակ է
29Իսկ դու կ՚իմանա՞ս ամպերի սփռուելը կամ նրա վրանի չափերը։
30Ահա ճանապարհով մէկ լոյս է գցել դրա վրայ եւ ծովի խորքերն է ծածկել,
31որպէսզի դրանցով դատի ժողովուրդներին, կերակուր պարգեւի զօրացածին։
32Ձեռքերով լոյսն է ծածկել ու հրահանգ տուել, թէ ե՛րբ պէտք է դա լինի։
33Իր բարեկամներին կը պատմի դրա, ինչպէս նաեւ ինչքերի ու անիրաւութեան մասին»։