Job 34AE1994

1Եղիուսը նորից խօսեց ու ասաց.

2«Ո՛վ իմաստուններ, լսեցէ՛ք ինձ, եւ դուք՝ հանճարեղնե՛ր, ակա՛նջ դրէք.

3քանզի ականջն է քննում խօսքերը, իսկ կոկորդը կերակուրներ է ճաշակում։

4Արդ, մենք մեզ համար ատեան ընտրենք ու մեր մէջ իմանանք, թէ ի՛նչն է բարի։

5Յոբն ասաց. «Ես արդար եմ, բայց Տէրը մի կողմ նետեց իմ իրաւունքները,

6արդար դատաստան չարեց իմ հանդէպ. սաստիկ է նետի յարուցած վէրքը,եւ ես անիրաւութիւն չեմ գործել»։

7Արդ, կա՞յ մարդ, որ, Յոբի պէս, արհամարհանքն իբրեւ ջուր խմի,

8չմեղանչելով, ամբարշտութիւն չանելով,անօրէնութիւն անող մարդկանց գործերին չմասնակցելով՝ ընթանայ ամբարիշտների հետ։

9Չասես՝ «Ոչ մէկին պատիժ վրայ չի հասնի, մինչդեռ այցը Տիրոջ կողմից է լինելու»։

10Դրա համար էլ, սրտո՛վ հանճարեղներ, ի՛նձ լսեցէք։ Այնպէս չլինի թող, որ ես ամբարշտութիւն անեմ Տիրոջ հանդէպ ու Ամենակալի

11Յուրաքանչիւր մարդու, ըստ նրա արարքների, կը հատուցի Նա,ըստ նրա վարքի կը փոխադարձի նրան։

12Գուցէ Տիրոջ մասին մտածում ես, որ կարող է անկարգ բանե՞ր անել, կամ կը պղծի՞ իրաւունքն Ամենակալը, նա, որ երկիրն է

13Այն ո՞վ է, որ ստեղծել է երկնքի ներքոյ ու միջոցի մէջ եղած ամէն բան։

14Եթէ կամենար սահմանափակել եւ հոգին յետ իր մէջ պահել,

15առհասարակ ամէն մարմին վերջ կը գտնէր, ամէն մարմին կը դառնար հող, որից որ ստեղծուել էր։

16Իսկ եթէ չես խրատուել, սա՛ էլ լսիր, ակա՛նջ դիր խօսքիս ու բառերիս։

17Չե՞ս մտածում, որ նա, ով ատել է անիրաւութիւնը, խորտակել է նաեւ չարիքը. արդարները յաւիտեան են ապրում։

18Ամբարիշտ է նա, ով թագաւորին ասում է՝ անիրաւ ես դու, իսկ իշխաններին համարում է է՛լ աւելի ամբարիշտ։

19Նա չի պատկառել մեծապատիւ մարդկանցից, աւելի պատիւ չի ընծայել երեւելի մարդկանց, քան աղքատներին։

20Ի զուր կը լինի նրանց՝ ուրիշներին ձայն տալն ու աղերսելը, որովհետեւ անօրէնութեամբ են շարժուել՝ խեղճերին էլ

21քանզի Տէրն ինքը տեսնում է մարդկանց արարքները, ինչ որ սրանք արել են. նրանից ոչինչ ծածուկ չի մնում։

22Եւ թաքնուելու տեղ չեն ունենայ նրանք, ովքեր անօրէնութիւն են գործում,

23որովհետեւ մարդու վրայ ոչինչ չի դնելու բացի իրաւունքից, որովհետեւ Տէրը տեսնում է ամէն ինչ,

24քննում, վերահասու է լինում անքննելի, փառաւոր ու հրաշակերտ բաների, որ թիւ ու համար չունեն։

25Ինքն է, որ ճանաչում է նրանց գործերը եւ մի գիշերում տապալելու նրանց, ու խորտակուելու են։

26Խաւարեցրել է ամբարիշտներին, եւ սրանք մատնուել են իրենց թշնամիների ձեռքը։

27Արդարեւ, նրանք շեղուել են Աստծու արդար օրէնքից, նրա կարգն ու կանոնը չեն ճանաչել։

28Չեն հասցրել նրան աղաղակը տնանկի, բայց աղքատի բողոքը նա լսելու է։

29Թէ ինքը լռութիւն պահի՝ ո՞վ է դատապարտելու, թէ դէմքը ծածկի՝ ո՞վ է նրան տեսնելու։

30Ժողովրդի խստասրտութեան պատճառով ազգերի ու մարդկանց վրայ կեղծաւորին է թագաւոր կարգելու։

31Մէկն ասելու է Ամենազօրին. « Առել ու գրաւել եմ առանց քեզ.

32թէ անիրաւութիւնս տեսել ես՝ ցո՛յց տուր ինձ, իսկ եթէ անօրէնութիւն եմ արել՝ այլեւս չեմ անի»։

33Մի՞թէ մէկը քեզնից դա պահանջելու է, որ դու մերժում ես։ Դու ես ընտրել, ոչ թէ ես, իսկ եթէ մի բան գիտես՝ ասա՛։

34Դրա համար սրտով իմաստունները,նոյնպէս եւ ամէն խելացի մարդ, որ լսում է դա, պիտի ասի.

35«Բայց Յոբն իմաստութեամբ չխօսեց, եւ նրա խօսքերը խելացի չեն»։

36Բայց հաշուի՛ առ, Յո՛բ, եւ անզգամի պէս մի՛ պատասխանիր դեռ,

37որպէսզի ձեր մեղքերը չաւելացնէք. Տիրոջ առաջ շատ բան խօսելն անօրէնութիւն է համարուելու ձեզ համար»։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Job 34.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.