1«Բայց դու, Յո՛բ, լսի՛ր խօսքերս, ակա՛նջ դիր իմ խօսքերին։
2Ահա բաց եմ արել բերանս, ու խօսում է իմ լեզուն։
3Սրտիս խօսքերն անարատ են, եւ իմ շուրթերի իմաստութիւնը յստակօրէն կ՚իմացուի։
4Աստուածային հոգին է, որ ստեղծել է ինձ, եւ Ամենակալի շունչն է, որ ուսուցանում է ինձ։
5Եթէ կարող ես՝ այս մասին տո՛ւր քո պատասխանը, ապա թէ ոչ համբերո՛ղ եղիր,
6դու ի՛մ դիմաց կանգնիր, ես էլ՝ քո։ Դու էլ, ինձ պէս, կաւից ես ստեղծուած. նոյն նիւթից ենք ստեղծուած մենք։
7Արդ, թող իմ ահը չհամակի քեզ, ոչ էլ ձեռքս ծանրանայ թող քեզ վրայ։
8Սակայն դու խօսեցիր իմ ականջին, ու քո խօսքի ձայնը լսեցի ես։
9Ասացիր. «Մաքուր եմ ու չեմ մեղանչել, անարատ եմ, որովհետեւ անօրէնութիւն չեմ արել։
10Մեղադրանքներ է բարդել ինձ վրայ Աստուած ու ինձ հակառակորդ համարել։
11Կոճղի մէջ է դրել ոտքերս ու կապել բոլոր ճանապարհներս»։
12Ինչպէ՞ս ես ասում, թէ արդար ես, ու Տէրը չի լսել քեզ։ Մինչդեռ յաւիտենական է Նա, որ մարդկանց վերեւում է։
13Նաեւ ասում ես, թէ ինչո՛ւ իր ատեանում դեռ ականջ չի դրել քո բոլոր խօսքերին։
14Մի անգամ է խօսում Տէրը, կամ երկրորդ անգամ՝ երազի միջոցով, կամ էլ գիշերային այցելութեամբ
15(երբ սաստիկ արհաւիրքներ են վրայ հասնում մարդկանց՝ անկողնում նիրհելիս,
16այն ժամանակ են մտքերը յայտնւում նրանց)։
17Այդպիսի ահաւոր տեսիլքով է ահա, որ զարհուրեցրեց Աստուած նրանց՝ մարդուն անիրաւութիւնից յետ կանգնեցնելու եւ նրա
18Նրա հոգին զերծ պահեց մահուանից, որպէսզի նա պատերազմում չընկնի։
19Նաեւ կշտամբեց նրան անկողնային հիւանդութեամբ, ընդարմացում բերեց նրա բազմակոյտ ոսկորներին։
20Թէեւ հոգին կերակուր պիտի տենչայ, բայց ինքը պիտի չկարողանայ ուտելու սնունդ ակնկալել,
21մինչեւ որ մաշուեն նրա մսերը, ու սոսկ ոսկորները երեւան։
22Նրա մարմինը մօտեցել է մահուան, կեանքը՝ գերեզմանին։
23Եթէ մահաբեր հազար հրեշտակներ էլ լինեն, նրանցից ոչ մէկը նրան չի խոցի,
24թէ որ գիտակցի ու իր սրտով դառնայ դէպի Տէրը, խոստովանի մարդն իր մեղքերը, ցոյց տայ իր անմտութիւնը։ Այն ժամանակ Տէրը
25Կը նորոգի մարմինը նրա, ինչպէս ծեփը պատի, ու ոսկորները նրա ծուծով կը լցուեն։ Կը փափկացնի մարմինը նրա, ինչպէս մարմինը
26Երբ Տիրոջն աղերսի, կ՚ընդունուի նրա կողմից, լուրջ դէմքով կը մտնի խոստովանութեան,քանի որ Աստուած արդարութեան համար կը
27Ապա կը մեղադրի մարդն ինքն իրեն ու կ՚ասի. « Այդ ինչե՜ր էի անում ես, եւ իմ մեղանչումների համեմատ ըստ արժանւոյն Նա
28Փրկեց հոգիս, որպէսզի այն ապականութեան մէջ չմտնի, եւ որպէսզի կեանքս լոյսը տեսնի»։
29Այս ամէնն ահա կատարում է մարդու նկատմամբ Ամենազօրը՝ երեք ճանապարհներով։
30Հոգիս փրկել է մահից, եւ կեանքս լոյսի մէջ օրհնելու է նրան։
31Ակա՛նջ դիր, Յո՛բ, լսի՛ր ինձ, կտրի՛ր ձայնդ, ու ես կը խօսեմ։
32Եթէ բան ունես՝ պատասխա՛ն տուր ինձ, քանի որ ուզում եմ, որ արդարանաս։
33Ապա թէ ոչ, դու ինձ լսի՛ր, կտրի՛ր ձայնդ, եւ քեզ իմաստութիւնը կ՚ուսուցանեմ»։