Jeremiah 9AE1994

1Ո՞վ կը տար իմ գլխին ջուր եւ իմ աչքերին՝ արտասուքի աղբիւրներ, որ ես զօր ու գիշեր ողբայի այս ժողովրդին եւ իմ ժողովրդի

2Ո՞վ կը տար ինձ անապատում մի խղճուկ օթեւան, որ ես թողնէի իմ ժողովրդին, հեռանայի նրանից, քանզի բոլորն էլ անխտիր

3«Նրանք լարեցին իրենց լեզուներն ինչպէս աղեղ. ստութի՛ւնը եւ ոչ թէ հաւատքը զօրացաւ երկրի վրայ, որովհետեւ նրանք

4Իւրաքանչիւրդ ձեր ընկերոջից զգո՛յշ եղէք եւ յոյս մի՛ դրէք ձեր եղբայրների վրայ, որովհետեւ ամէն եղբայր խաբելով խաբում

5Իւրաքանչիւրն այպանում է իր բարեկամին, ճշմարտութիւն չեն խօսում. նրանց լեզուն սովորեց սուտ խօսել։

6Նրանք զրկանքներ են պարգեւել եւ չեն դադարել կուտակելուց վաշխ վաշխի վրայ եւ նենգութիւն նենգութեան վրայ. նրանք

7Դրա համար էլ այսպէս է ասում Աստուած՝ Զօրութիւնների Տէրը. «Ահաւասիկ ես կրակով պիտի հալեմ նրանցեւ պիտի փորձեմ նրանց,

8Նրանց նենգաւոր լեզուները խոցոտող նետ են։ Նրանց բերանի խօսքերը իրենց ընկերոջ հետ խաղաղութեան մասին են խօսում, իսկ

9Միթէ սրանց համար չե՞մ պատժելու նրանց, - ասում է Տէրը, -կամ այդպիսի ազգից ես վրէժխնդիր չե՞մ լինելու։

10Կոծեցէ՛ք լեռների վրայ եւ ձա՛յն բարձրացրէք անապատի բլուրների վրայ, ողբացէ՛ք, որովհետեւ անցորդ մարդկանց բացակայութեան

11Երուսաղէմը գերութեան եմ մատնելու եւ այն տալու եմ վիշապներին բնակութեան համար, իսկ Յուդայի երկրի քաղաքներն

12Ով իմաստուն այր է, թող հասկանայ այս բանը, եւ ում տրուած է Տիրոջ բերանի խօսքը, թող նա մեզ պատմի, թէ ինչի՛ համար

13Եւ Տէրն ինձ ասում է. «Քանի որ դրանք թողեցին իմ օրէնքը, որ դրել էի նրանց աչքի առաջ, եւ ականջ չդրեցին իմ ձայնին,

14հետեւեցին իրենց չար սրտերի հաճոյքներին ու այն կուռքերին, որոնց հետեւել սովորեցրին իրենց հայրերը,

15դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Ահաւասիկ այդ ժողովրդին կերակրելու եմ վտանգով եւ

16Դրանց ցրելու եմ այն ազգերի մէջ, որոնց չէին ճանաչում ո՛չ իրենց հայրերը եւ ո՛չ էլ իրենք։ Դրանց վրայ սուր եմ

17Մտածեցէ՛ք եւ կանչեցէ՛ք լալական կանանց, որ գան,եւ մարդ ուղարկեցէք՝ կանչելու վարժ եղերամայրերի.թող նրանք գուժեն,

18թող ստիպեն, թող ողբան ձեզ վրայ։ Թող ձեր աչքերն արտասուք թափեն, իսկ ձեր արտեւանունքները ջուր հոսեցնեն։

19Սիոնում տարածուեց տխուր մի ձայն. «Ինչպէ՜ս թշուառացանք ու խիստ ամաչեցինք, որովհետեւ լքեցինք երկիրը, թողեցինք մեր

20Կանա՛յք, լսեցէ՛ք Տէր Աստծու պատգամները, եւ թող ձեր ականջներն ընկալեն նրա բերանի խօսքերը։ Ձեր դուստրերին կոծե՛լ

21քանզի մահը ձեր պատուհաններով բարձրացաւ եւ մտաւ ձեր երկիրը՝ տներից դուրս՝ մանուկներին, իսկ երիտասարդներին

22Այսպէս է ասում Տէրը. «Թող մարդկանց դիակները խայտառակութեան օրինակ դառնան ձեր երկրի դաշտերի երեսին. թող լինեն ինչպէս

23Այսպէս է ասում Տէրը. «Թող իմաստունն իր իմաստութեամբ չպարծենայ, թող հզօրն իր զօրութեամբ չպարծենայ,

24եւ թող մեծն իր մեծութեամբ չպարծենայ, այլ պարծեցողը թող այս բանով պարծենայ՝ իմանալ եւ ճանաչել ինձ, թէ ես եմ Տէր

25Ահա գալու են օրեր, - ասում է Տէրը, -երբ ես պատժելու եմ անթլփատ մնացած բոլոր թլփատուածներին՝

26Եգիպտոսին եւ Յուդայի երկրին, եդոմացիներին ու ամոնացիներին, մովաբացիներին եւ երեսներն ածիլած բոլոր անապատաբնակներին։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Jeremiah 9.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.