1Ո՛վ Իսրայէլի տուն, լսի՛ր Տիրոջ պատգամները, որ քեզ են ուղղուած։
2Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ սովորէք գնալ հեթանոսների ճանապարհներով եւ մի՛ զարհուրէք երկնքի նշաններից, որոնցից նրանք
3Հեթանոսների բոլոր կուռքերը սնոտի բաներ են՝ անտառից կտրուած փայտ, հիւսների ձեռքի գործեր,
4արծաթով եւ ոսկով զարդարուած ձուլածոյ բաներ։ Մուրճերով եւ գամերով ամրացրել են դրանք, որ չշարժուեն. յղկուած արծաթ են,
5Ոսկերչի ձեռքը ճարտար վարպետի գործ է կատարել. կապոյտ ու ծիրանի են հագցնում նրանց, բայց նրանք չեն կարող գնալ, այլ
6Քեզ նման ոչ ոք չկայ, Տէ՛ր, մեծ ես դու եւ մեծ է քո անունը զօրութեամբ։
7Ո՞վ չի երկնչի քեզնից, ազգերի՛ Թագաւոր, դա քեզ է միայն վայել, քանզի բոլոր հեթանոս իմաստունների եւ նրանց բոլորը
8Թող միանգամից այրուեն, թող սատակեն սրտերը սնոտի աստուածների,
9որովհետեւ դրանք փայտ են, Թարսիսից բերուած ընտիր արծաթ եւ ոսկի՝ Սոփաթայից։Դրանք բոլոր վարպետների եւ ոսկերիչների
10Իսկ մեր Տէր Աստուածը ճշմարիտ է, կենդանի Աստուած է եւ յաւիտենական Թագաւոր։ Նրա բարկութիւնից երկիրը կը շարժուի,
11Այսպէս կ՚ասէք նրանց. «Այն աստուածները, որոնք երկինքն ու երկիրը չեն ստեղծել, կորչելու են երկրից եւ այս երկնքի
12Տէրն է, որ իր զօրութեամբ ստեղծեց երկիրը, իր իմաստութեամբ հաստատեց տիեզերքը եւ իր հանճարով տարածեց երկինքը։
13Իր ձայնն արձակելիս՝ նա երկինքը լցնում է ջրերի առատութեամբ, երկրի ծայրերից ամպեր է բարձրացնում, իր փայլատակումներն
14Ամէն մարդ, գիտութիւնից զրկուած, ապուշ դարձաւ, իրենց արձանների պատճառով բոլոր ոսկերիչներն ամօթահար եղան, որովհետեւ
15սնոտի ու խաբէական գործեր են դրանք։ Երբ նրանց այցելութեան գնան, նրանք կորստեան են մատնուելու։
16Սակայն այդպիսին չէ Յակոբի բաժինը. նրա բաժինը Նա է, ով ստեղծեց ամենայն ինչ, որի ժառանգութեան շառաւիղն է Իսրայէլը, եւ
17Ո՛վ դու, որ բնակւում ես ընտրեալների մէջ, հեռուներից հաւաքի՛ր քո զօրութիւնը։
18Այսպէս է ասում Տէրը. «Ահա ես նեղութիւնն իբրեւ խոչընդոտ քար եմ դնելու այդ երկրի բնակիչների ոտքերի տակ եւ հալածելու
19Վա՜յ քո կործանումին, քանզի ցաւալի են քո վէրքերը. իսկ ես ասում եմ. «Արդարեւ հէնց դրանք են իմ վէրքերը, որ վիճակուեցին
20խորանն իմ խորտակուեց, վերացաւ, իմ վրանի բոլոր վարագոյրները քանդուեցին, իմ որդիներն ու հօտերը ոչ մի տեղ չեն երեւում.
21Հովիւները խելքի չեկան եւ Տիրոջը չփնտռեցին, դրա համար էլ բոլոր հօտերը չճանաչեցին նրանց ու ցիրուցան եղան։
22Բօթաբեր ձայն է գալու եւ մեծ դղրդում՝ հիւսիսի երկրից, որպէսզի Յուդայի երկրի քաղաքներն աւերածութեան ենթարկի եւ դարձնի
23Գիտեմ, Տէ՛ր, որ մարդու ուղին իրենից կախուած չէ, այր մարդն ի վիճակի չէ տնօրինելու իր ճանապարհի յաջողութիւնը։
24Խրատի՛ր մեզ, Տէ՛ր, բայց արդարութեամբ եւ ոչ թէ ցասմամբ, որ մեզ սակաւաթիւ չդարձնես։
25Քո բարկութիւնը թափիր հեթանոսների՛ վրայ, որոնք չեն ճանաչում քեզ, եւ այն ազգերի վրայ, որոնք չճանաչեցին քո անունը,