1Տիրոջ խօսքը, որ նա ասաց Երեմիային երաշտի մասին։
2«Սուգ մտաւ Հրէաստանը, նրա դռները մնացին թափուր, խաւարը պատեց երկիրը, եւ Երուսաղէմն աղաղակ բարձրացրեց։
3Նրանց մեծամեծներն իրենց երիտասարդներին ջրի ուղարկեցին. նրանք եկան ջրհորները եւ ջուր չգտան. իրենց ամանները դատարկ
4Երկրագործութիւնը դադարեց, որովհետեւ հողն առանց անձրեւի մնաց. մշակներն ամօթահար եղան, ծածկեցին իրենց գլուխները։
5Հանդում եղնիկները ձագ ծնեցին, սակայն թողեցին իրենց ձագերին, որովհետեւ բուսականութիւն չկար.
6ցիռերը դաշտերում վիշապների պէս օդ ծծեցին, նրանց աչքերը դուրս ընկան, որովհետեւ խոտ չկար»։
7Թէպէտ մեր մեղքերը կանգնեցին մեր դէմ, բայց դու, Տէ՛ր, վարուի՛ր յանուն քո անուան։ Բազում են մեր մեղքերը քո առաջ.
8մեղք ենք գործել քո հանդէպ, ո՛վ յոյսդ Իսրայէլի։ Տէ՛ր, նեղութեան ժամին փրկի՛ր մեզ։ Ինչո՞ւ երկրի վրայ պանդխտի պէս եղար
9Միթէ դու քնած մի մա՞րդ ես, կամ մի ա՞յր, որ զուրկ է փրկելու կարողութիւնից։ Բայց դու, Տէ՛ր, մեր մէջ ես, եւ քո անունը
10Այսպէս է ասում Տէրն այդ ժողովրդին. «Այդպէս սիրեցին նրանք թափառել ու իրենք իրենց չխնայեցին». եւ Աստուած բարեհաճ
11Տէրն ինձ ասում է. «Այն ժողովրդին բարիք անելու համար մի՛ աղօթիր։
12Եթէ ծոմ էլ պահեն, ես չեմ լսելու նրանց խնդրանքները. եթէ ողջակէզներ ու զոհեր մատուցեն, դրան էլ հաճութիւն ցոյց չեմ
13Իսկ ես ասում եմ. «Ո՛վ դու, որ Տէր Աստուած ես, ահա մարգարէներն ասում են նրանց, թէ՝ «Սուր չէք տեսնելու, սով չի
14Տէրն ինձ ասում է. «Մարգարէներն իմ անունով սուտ մարգարէութիւն են անում. ես ո՛չ ուղարկել եմ նրանց, ո՛չ պատուէր եմ
15Դրա համար Տէրն այսպէս է ասում մարգարէների մասին. «Նրանք մարգարէութիւն են անում իմ անունով, բայց ես չեմ ուղարկել
16նաեւ այն ժողովուրդը, որի համար նրանք մարգարէանում են. նրանք սրից ու սովից ընկած պիտի մնան Երուսաղէմի ճանապարհներին,
17Կ՚ասես նրանց նաեւ այս խօսքը. «Զօր ու գիշեր ձեր աչքերից արտասո՛ւք թափեցէք, եւ թող վերջ չլինի դրան, քանզի իմ ժողովրդի
18Դաշտ եմ դուրս գալիս՝ եւ ահա սրից վիրաւորուածներ, քաղաք եմ մտնում՝ եւ ահա սովից տանջուողներ, որովհետեւ մարգարէն ու
19Միթէ իսպառ երե՞ս թեքեցիր Յուդայի երկրից, կամ նրանից բոլորովին հեռացա՞ւ քո հոգին. ինչո՞ւ այնպէս հարուածեցիր մեզ,
20Տէ՛ր, գիտակցեցինք մեր մեղքերը եւ մեր հայրերի անիրաւութիւնները, քանզի մեղք գործեցինք քո առաջ։
21Քո անուան համար մեղմի՛ր բարկութիւնդ, կորստեան մի՛ մատնիր քո փառքի աթոռը. յիշի՛ր, մի՛ խզիր քո ուխտը, որ կապել ես մեզ
22Հեթանոսական կուռքերի մէջ կա՞յ արդեօք մի կուռք, որ անձրեւ բերի, կամ թէ կարո՞ղ է երկինքը ինքն իրեն հեղեղ տեղալ. այդ