1Այսպէս է ասում Տէրը. «Գնա՛ քեզ համար ձե՛ռք բեր կտաւէ գօտի, փաթաթի՛ր մէջքիդ, բայց ջրի միջով չանցնես»։
2Հետեւելով Տիրոջ խօսքին՝ ես ձեռք բերի մի գօտի ու փաթաթեցի մէջքիս։
3Տէրը, կրկին խօսքն ինձ ուղղելով, ասաց.
4«Այդ գօտին, որ ձեռք բերեցիր, հանի՛ր քո մէջքից, վեր կաց գնա՛ Եփրատի ափը եւ դա թաքցրո՛ւ այնտեղ՝ ժայռի մի քարի
5Ու ես գնացի եւ այն թաքցրի Եփրատի ափին, ինչպէս պատուիրել էր ինձ Տէրը։
6Եւ ահա շատ օրեր անց Տէրն ինձ ասաց. «Վեր կաց գնա՛ Եփրատի ափը եւ վերցրո՛ւ այն գօտին, որը հրամայեցի քեզ այնտեղ
7Գնացի Եփրատ գետի ափը, փորեցի եւ վերցրի գօտին այնտեղից, ուր այն թաղել էի. բայց, ահա, գօտին փտել էր եւ ոչ մի բանի
8Տէրը, խօսքն ինձ ուղղելով, ասաց.
9այսպէս է ասում Տէրը. «Այդպէս էլ ապականելու եմ Յուդայի երկրի հպարտութիւնը եւ Երուսաղէմի հպարտութիւնը,
10քաղաքն ու իմ չար ժողովրդին, որոնք չէին ուզում ականջ դնել իմ խօսքերին, որոնք գնում են իրենց չար սրտերի ցանկութեամբ,
11Ինչպէս որ գօտին պատում է մարդու մէջքը, այդպէս իմ շուրջը պատեցի Իսրայէլի այդ ամբողջ տունը եւ Յուդայի ամբողջ տունը, -
12«Այդ ժողովրդին կը յայտնես նաեւ հետեւեալ պատգամը. այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Ամէն մի տիկ գինով պէտք է
13ապա կ՚ասես նրանց. այսպէս է ասում Տէրը. «Ահա ես այդպէս պիտի լցնեմ ու հարբեցնեմ այդ երկրի բոլոր բնակիչներին եւ
14Ցրելու եմ դրանց՝ մարդն իր եղբօր, հայրն իր զաւակների հետ միասին, - ասում է Տէրը. - չեմ գթալու եւ չեմ խնայելու, առանց
15Լսեցէ՛ք, ունկնդի՛ր եղէք եւ մի՛ հպարտացէք, քանզի Տէրը խօսեց։
16Ձեր Տէր Աստծուն փա՛ռք տուէք, քանի դեռ խաւարը չի պատել, եւ ձեր ոտքերը խաւար լեռների վրայ չեն սայթաքել։ Լոյս պիտի
17Եւ եթէ չլսէք նրան, դառնութիւնից ձեր հոգու խորքում լաց պիտի լինէք, արցունքը պիտի խեղդի ձեզ, ձեր աչքերից արտասուք
18Թագաւորին ու բռնակալներին ասացէ՛ք. «Խոնարհուէ՛ք ու գետնի՛ն նստեցէք, քանզի ձեր փառքի պսակն ընկաւ ձեր գլուխներից։
19Հարաւի կողմի քաղաքները փակուեցին, եւ ոչ ոք չկայ, որ բաց անի. Յուդայի երկիրն ամբողջապէս գերուեց, սպառուեց լիովին»։
20«Բարձրացրո՛ւ քո աչքերը, Երուսաղէ՛մ, եւ նայի՛ր հիւսիսից յարձակուողներին. ո՞ւր է այն հօտը, որ տրուեց քեզ, քո փառաւոր
21Երբ քեզնից պահանջեն, այն ժամանակ ի՞նչ պատասխան ես տալու. դու ինքդ սովորեցրիր նրանց, որ իշխեն քեզ վրայ։ Միթէ քեզ
22Եւ եթէ քո սրտում ասես՝ «Ինչո՞ւ պատահեց այս բանը ինձ հետ»,ապա դա եղաւ քո բազում անիրաւութիւնների պատճառով, քանի որ
23Թէ որ հնդիկը փոխի իր մաշկը, ընձառիւծը՝ իր խայտուցները, դուք էլ կը կարողանաք բարութիւն անել, դուք, որ սովորել էք
24Ես ցրելու եմ նրանց՝ անապատում հողմակոծ խռիւի նման։
25Ինձ չհաւանելուդ համար այդ է քո մասն ու բաժինը, քանզի մոռացար ինձ եւ յոյսդ դրեցիր սուտ աստուածների վրայ։
26Ես պիտի մերկացնեմ քո յետեւը՝ փեշդ քաշելով քո գլխին ու երեսին,որ երեւան քո ամօթոյքը,
27քո շնութիւնն ու վրնջիւնը, դու, որ քո պոռնկութեամբ խորթացար ինձնից։ Ես տեսայ քո գարշելի արարքները բագիններում ու