1Այսպէս է ասում Տէրը. «Վա՜յ ձեզ, ապստա՛մբ որդիներ, քանզի խորհուրդ էք անում, բայց ոչ իմ կամքով, դաշինք էք կռում, բայց
2Առանց ինձ հարցնելու գնում իջնում էք Եգիպտացիների երկիրը՝ Փարաւոնից օգնութիւն գտնելու եւ եգիպտացիներին ձեզ թիկունք
3Բայց Փարաւոնի պաշտպանութիւնը ձեզ համար ամօթ է լինելու, իսկ եգիպտացիներին ապաւինելը՝ նախատինք.
4քանզի Տայանիս երկրում իշխանները չար պատգամաբերներ են.
5զուր տեղը ջանք կը թափե՞ն մի ժողովրդի համար, որից ո՛չ շահ եւ ո՛չ էլ օժանդակութիւն ու օգուտ է լինելու իրենց, այլ՝
6Տեսիլք անապատում նեղութեան եւ տառապանքի մէջ գտնուող չորքոտանիների մասին։
7Առիւծն ու առիւծի կորիւնը եւ իժերն ու թռչող իժերի ձագերը, իրենց գանձերը բարձած էշերին եւ իրենց հարստութիւնը դրած
8Եգիպտացիներին, որոնք իզուր եւ ապարդիւն են օգնում ձեզ, յայտնի՛ր. «Զուր է ձեզնից ստացած մեր մխիթարանքը»։
9Արդ, նստի՛ր ու գրի՛ր տախտակի վրայ եւ գրքի մէջ, որպէսզի դա պահպանուի իր ժամանակի համար եւ յաւիտեանս յաւիտենից,
10քանզի ժողովուրդն անհաւատ է, որդիները՝ սուտ, որոնք չկամեցան հետեւել Աստծու օրէնքին։
11Նրանք մարգարէներին ասում էին. «Մի՛ մարգարէացէք, այլ խօսեցէ՛ք մեզ հետու մեզ պատմեցէ՛ք մի այլ մոլորութեան մասին.
12մեզ յե՛տ դարձրէք այդ ճանապարհից, հեռացրէ՛ք մեզ այդ շաւղից, մեր միջից հանեցէ՛ք Իսրայէլի Աստծու օրէնքները»։
13Դրա համար էլ այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի սուրբը. «Որովհետեւ դուք անարգեցիք այդ խօսքերը եւ ապաւինեցիք սնոտի ստին,
14այդ պատճառով էլ ձեր մեղքերը ձեզ համար պիտի դառնան այն անառիկ քաղաքի՝ իսկոյն խորտակուած պարսպի պէս, որը գրաւուած է,
15Նրա կործանումը նման է լինելու բրուտի խեցէ անօթի ջարդուելուն, այնքան մանր փշրուած, որ որեւէ մէկը դրանից մի կտոր էլ
16Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի սուրբ Աստուածը. «Երբ դարձի գաս եւ հոգոց հանես, այն ժամանակ կ՚ապրես եւ կ՚իմանաս, թէ
17այլ ասում էիք. «Մենք կը փախչենք մեր երիվարներով»։ Դրա համար էլ փախստական պիտի դառնաք։ Ասում էիք. «Մենք կը փախչենք
18քանզի մէկի աղաղակից հազարը պիտի փախչի, հինգի աղաղակից՝ տասը հազարը, մինչեւ որ մնաք լերան վրայ ցցուած ձողի նման եւ
19Սակայն շուտով Աստուած նորից գթալու է ձեզ, վեր է կենալու, որպէսզի ողորմի ձեզ։ Տէր Աստուած մեր դատաւորն է։ Երանի՜
20որովհետեւ արդար ժողովուրդը պիտի բնակուի Սիոնում։ Եւ Երուսաղէմը լալով պիտի պաղատի, թէ՝ ողորմի՛ր ինձ։ Պիտի ողորմի
21Տէրը նեղութեան մէջ քեզ՝ հաց եւ թշուառութեան մէջ ջուր պիտի տայ. էլ քեզ չեն մօտենալու նրանք, ովքեր մոլորեցնում էին
22եւ ականջներդ քեզ մոլորեցնողների յետեւից լսելու են նրանց ասած խօսքերը, թէ՝ « Սա է ճանապարհը, այստեղով գնանք», եւ կամ
23Դու պիտի պղծես արծաթապատ եւ ոսկեպատ կուռքերը, պիտի փշրես դրանք եւ թափես ինչպէս դաշտանի ջուր, ինչպէս աղբ՝ պիտի
24Այն ժամանակ քո հողի սերմերի համար անձրեւ պիտի լինի, քո հողի հացն ու բերքը պիտի լինեն առատ ու յուռթի, եւ այն օրը քո
25Ձեր արջառներն ու եզները, որոնք հողն են վարում, պիտի ուտեն յարդ՝ խառնուած գարու հետ, որ բերելու են կալից։
26Այն օրը բոլոր բարձր լեռների եւ բոլոր բարձրաբերձ բլուրների վրայ ջուր պիտի բխի, երբ ոչնչանան շատերը, եւ կործանուեն
27Այն օրը լուսնի լոյսն արեգակի լոյսի պէս պիտի լինի, իսկ արեգակի լոյսը պիտի լինի եօթնապատիկ շատ, պիտի դառնայ եօթը
28Ահաւասիկ, երկար տարիներ ու բազում ժամանակներ անց պիտի գայ Տիրոջ անունը՝ բարկութեամբ վառուած եւ փառքով լի.
29իսկ նրա հոգին, ինչպէս ձորը լցուող յորդահոս հեղեղ, պիտի հասնի մինչեւ պարանոցը։ Եւ պիտի բաժանի ու խռովութեան մատնի
30Մի՞թէ դուք հանապազ ուրախութեամբ պիտի մտնէք իմ սրբութիւնները, մի՞թէ ամէն ժամ տօնախմբութիւններով, ցնծութեամբ ու
31Տէրը լսելի պիտի դարձնի իր փառաւոր ձայնը, ցոյց պիտի տայ իր բազկի զայրոյթը՝ սրտմտութեամբ ու ցասման ամենակուլ բոցով,
32Ասորեստանցիները պիտի ընկճուեն Տիրոջ ձայնից եւ այն հարուածներից, որ Նա հասցնելու է նրանց։
33Եւ իրենց օգնականները, որոնց վրայ յոյս էին դրել, ամէն կողմից շրջապատման մէջ են առնելու նրան. փողերով ու թմբուկով
34Եւ արդ, մի՞թէ ձեզ համար եւս նախատեսուած է թագաւորել։ Խոր ձորի մէջ փայտ է դիզուած, մեծ փայտակոյտն է բորբոքուել հրով.