Isaiah 29AE1994

1Վա՜յ քեզ, Արիէ՛լ քաղաք, Արիէլ, որը Դաւիթը պաշարեց, քանզի տօները խառնուեցին իրար։ Արմտի՛ք հաւաքեցէք եւ տարէցտարի

2Ես նեղը պիտի գցեմ Արիէլին, որ նրա զօրութիւնն ու մեծութիւնը իմը լինեն։

3Ես Դաւթի պէս պիտի պաշարեմ քեզ, պատնէշեմ քեզ շուրջանակի եւ քո շուրջբոլորը աշտարակներ պիտի կանգնեցնեմ։

4Եւ քո խօսքերը դէպի հողը պիտի խոնարհուեն, քո պատգամները գետնի մէջ մտնեն. քո կանչը պիտի լինի ինչպէս վհուկներինը, եւ

5Ամբարիշտների մեծութիւնը պիտի դառնայ անուի փոշու նման, քեզ զրկողների բազմութիւնը՝ մաղուած խնկի պէս։

6Եւ մի ակնթարթում այցելութեան պիտի գայ Զօրութիւնների Տէրը՝ թնդիւնով, որոտումով ու բարձրաբարբառ կանչով, փոթորկուած

7Ինչպէս գիշերուայ երազի մէջ յայտնուած տեսիլքում, բոլոր հեթանոսների բազմութիւնը յարձակուելու է Երուսաղէմի ու այնտեղ

8Բայց ինչպէս որ երազի մէջ քաղց են զգում եւ ուտում ու արթնանալով տեսնում, որ դա սին երազ էր, եւ կամ ինչպէս մէկը, որ

9Ապշահար եղաք, յիմարացաք, թմրեցիք, է՛լ աւելի թմրեցիք, հարբեցիք, բայց ո՛չ գինուց եւ ո՛չ էլ օղուց.

10քանզի Տէրը ձեզ յիմարութեան ոգի խմեցրեց եւ խցանեց ձեր, ձեր մարգարէների, ձեր իշխանների ու ձեր տեսանողների աչքերը։

11Թող այս բոլոր պատգամները ձեզ համար լինեն ինչպէս կնքուած նամակի խօսքեր, որը երբ տան որեւէ գրագէտ մարդու եւ ասեն

12Եւ նոյն գիրը պիտի տան մի մարդու ձեռքը, որը տառեր չի ճանաչում, ու ասեն նրան՝ ընթերցի՛ր այդ, նա պիտի պատասխանի՝

13Տէրն ասում է. «Այս ժողովուրդը մօտ է ինձ իր բերանով, իր շրթունքներով է մեծարում ինձ, բայց սրտով հեռացել ու

14Դրա համար ես էլ պիտի փոխեմ այդ ժողովրդին, պիտի այլափոխեմ նրան, պիտի կորցնեմ իմաստունների իմաստութիւնը եւ արհամարհեմ

15Վա՜յ նրանց, ովքեր խորին խորհուրդներ են խորհում, բայց առանց Տիրոջ. վա՜յ նրանց, ովքեր թաքուն խորհուրդներ են խորհում,

16Բայց չէ՞ որ դուք բրուտի կաւ էք. մի՞թէ ստեղծուածն իր ստեղծողին կ՚ասի, թէ՝ դո՛ւ չես ինձ ստեղծել, կամ արարածն՝

17Շատ չէ՝ քիչ ժամանակ կ՚անցնի, եւ Լիբանանը կը դառնայ ինչպէս Քերմէլ լեռը, իսկ Քերմէլն անտառ կը համարուի։

18Այն ժամանակ խուլերը պիտի լսեն այդ գրուածքի խօսքերը, եւ խաւարի ու մէգի մէջ գտնուող կոյրերի աչքերը պիտի տեսնեն.

19աղքատներն ուրախութեամբ պիտի ցնծան Տիրոջ համար, եւ յոյսը կորցրած մարդիկ պիտի լցուեն խնդութեամբ։

20Անօրէնը պիտի վերանայ, ամբարտաւանը պիտի անհետ կորչի, անիրաւները պիտի ոչնչանան չարիքների մէջ,

21նրանց հետ՝ նաեւ նրանք, ովքեր խօսքով ստիպում էին մարդկանց մեղանչել, իրենց յանդիմանողների բոլորի դռներին թակարդ էին

22Ուստի եւ Տէրն այսպէս է ասում Յակոբի տան մասին, որ նա ընտրեց Աբրահամից. «Հիմա Յակոբը չի ամաչելու, Իսրայէլը հիմա

23բայց երբ նրանց որդիները տեսնեն իմ գործերը, պիտի սրբացնեն իմ անունը, պիտի սրբացնեն Յակոբի սրբին ու պիտի երկնչեն

24Հոգով մոլորուածները պիտի ճանաչեն իմաստութիւնը, տրտնջացողները պիտի սովորեն հնազանդուել, թոթովախօս լեզուները պիտի

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Isaiah 29.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.