1Յեսսէի արմատից գաւազան պիտի ընձիւղուի, ծաղիկ պիտի բուսնի այդ արմատից։
2Նրա վրայ պիտի իջնի Աստծու հոգին, իմաստութեան եւ հանճարի հոգին, խորհրդի ու զօրութեան հոգին, գիտութեան եւ
3Աստծու երկիւղի հոգին պիտի լցնի այն։ Ո՛չ ըստ կարծիքի պիտի դատի նա եւ ո՛չ էլ ըստ խօսքերի յանդիմանի։
4Նա տնանկի իրաւունքը պիտի պաշտպանի եւ արդարութեամբ պիտի դատի երկրի տառապեալներին. իր բերանի խօսքով հարուածի երկրին
5Արդարութեամբ պիտի գօտեւորի իր մէջքը եւ ճշմարտութեամբ կապի իր կողերը։
6Գայլն ու գառը միասին պիտի ուտեն, ընձառիւծը ուլի հետ պիտի մակաղի, հորթը, ցուլն ու առիւծը միասին պիտի սնուեն, եւ
7Եզն ու արջը միասին պիտի ուտեն, նրանց ձագերը խառը պիտի շրջեն, եւ առիւծը, ինչպէս եզը, յարդ պիտի ուտի։
8Մատաղատի մանուկն իր ձեռքը պիտի մտցնի իժերի բունը եւ իժերի ձագերի բունը,
9ու նրանք ոչ ոքի չպիտի կարողանան վնասել եւ խայթել իմ սուրբ լերան վրայ, քանզի ամբողջ երկիրը լցուելու է Տիրոջ
10Այն օրը հեթանոսներն իրենց յոյսը դնելու են Յեսսէի արմատի վրայ, որն իշխան է կանգնելու հեթանոսներին, եւ նրա հանգիստը
11Այն օրը Տէրը նորից պիտի ցոյց տայ իր ձեռքը՝ նախանձելի դարձնելու համար իր ժողովրդի մնացորդներին, որոնք պահպանուած են
12Հեթանոսներին դրօշ պիտի պարզի եւ հաւաքի Իսրայէլի կորուսեալներին, Յուդայի տնից ցրուածներին պիտի հաւաքի աշխարհի չորս
13Եփրեմի նախանձը պիտի վերանայ, եւ Յուդայի թշնամիները կորստեան պիտի մատնուեն. Եփրեմը չպիտի նախանձի Յուդային, եւ Յուդան
14Այլազգիների նաւերը պիտի չուեն, միանգամից աւարի պիտի ենթարկեն ծովակողմը, թէ՛ արեւելցիներին եւ թէ՛ եդոմայեցիներին.
15Տէրը պիտի ցամաքեցնի Եգիպտոսի ծովը, իր շնչի սաստկութեամբ իր ձեռքը պիտի երկարի գետի վրայ ու հարուածի եօթը
16Մի անցուղի պիտի լինի Եգիպտոսում պահպանուած իմ ժողովրդի համար, եւ Իսրայէլը պիտի լինի այնպէս, ինչպէս այն օրը, երբ