Isaiah 10AE1994

1Վա՜յ նրանց, ովքեր չար գործեր են արձանագրում, անընդհատ գրի են առնում իրենց չարութիւնը,

2խեղաթիւրում են աղքատների դատն ու դատաստանը, խլում իմ ժողովրդի տնանկների իրաւունքը, որպէսզի որբեւայրին յափշտակութեան

3Բայց նրանք ի՞նչ պիտի անեն դատաստանի օրը։ Ձեր նեղութիւնը հեռուներից պիտի գայ. ո՞ւմ մօտ պիտի փախչէք օգնութեան համար,

4Գերութեան չմատնուելու համար նրանք սպանուածների տակ պիտի թաքնուեն։ Այս ամենի հետեւանքով Տիրոջ զայրոյթը չի իջել,

5Վա՜յ ասորեստանցիներին, որոնց ձեռքին է իմ բարկութեան ու զայրոյթի գաւազանը.

6քանզի իմ բարկութիւնն անօրէն ազգի վրայ պիտի արձակեմ, պիտի կարգադրեմ, որ իմ ժողովրդին ենթարկեն աւարի ու

7Իսկ Ասորեստանի իշխանն այդպէս չմտածեց, ինքն իր մտքում այդպէս չխորհեց, այլ մտադրուեց բնաջնջել ոչ քիչ ազգերի։

8Եւ եթէ նրան ասեն, թէ՝ «Միայն դո՞ւ ես լինելու իշխան»,

9կը պատասխանի. «Մի՞թէ ես չնուաճեցի այն աշխարհը, որ բարձր է Բաբելոնից, եւ Քաղանէն, ուր աշտարակը կառուցուեց։ Ես

10Ինչպէս որ դրանք իմ ձեռքով գրաւեցի, այնպէս էլ պիտի նուաճեմ բոլոր իշխանութիւնները»։ Ողբացէ՛ք, ո՛վ կուռքեր, որ

11քանզի ինչպէս որ վարուեցի Սամարիայի եւ նրա ձեռակերտների հետ, նոյն կերպ էլ վարուելու եմ Երուսաղէմի եւ նրա կուռքերի

12Այնպէս պիտի լինի, որ, երբ Տէրը վերջացնի ամէն ինչ, որ կատարելու է Սիոնի բարձունքի վրայ եւ Երուսաղէմում, իր

13Արդարեւ, նա ասաց. «Իմ զօրութեամբ կը կատարեմ եւ իմ իմաստութեամբ ու խելքով կը վերացնեմ ազգերի սահմանները, կը

14իմ բազկով կը յարձակուեմ բոլոր երկրների վրայ՝ ինչպէս հաւաբնի վրայ, եւ բոլորին կը վերցնեմ՝ ինչպէս մնացած ձուեր. ոչ ոք

15Այսպէս ասաց Տէրը. «Միթէ կացինը կը բարձրանա՞յ առանց փայտահատի, կամ սղոցը վերեւ կ՚ելնի՞ առանց որ մէկը ձգի այն. այնպէս

16Զօրութիւնների Տէրը քո պատուի վրայ անարգանք է ուղարկելու, եւ քո փառքի վրայ բոցավառ հուրն է բորբոքուելու։

17Լոյսն Իսրայէլի կրակ պիտի դառնայ եւ նրան սրբի բորբոքուն հրով, խոտի պէս պիտի լափի անտառը։

18Այն օրը լեռները, բլուրներն ու անտառները պիտի մոխրանան, կրակը հոգի ու մարմին պիտի լափի, եւ փրկուողը նման պիտի լինի

19Կենդանի մնացածները թուով այնքան պիտի լինեն, որ մանուկ երեխան էլ կարողանայ հաշուել նրանց։

20Այն օրը Իսրայէլից մնացածները եւ Յակոբի տնից փրկուածներն այլեւս մեղքի մէջ չեն ընկնելու եւ ոչ էլ ապաւինելու են իրենց

21Յակոբի տնից մնացածները պիտի շուռ գան դէպի զօրաւոր Աստուածը։

22Եւ եթէ Իսրայէլի ժողովուրդը ծովի աւազի չափ էլ լինի, նրանից սակաւաթիւ մարդիկ են միայն մնալու։ Դա կատարուելու է կարճ

23այդ բանը Զօրութիւնների Տէրը վճռականօրէն է կատարելու համայն աշխարհում։

24Դրա համար էլ այսպէս է ասում Աստուած՝ Զօրութիւնների Տէրը. «Ո՛վ իմ ժողովուրդ, որ բնակւում ես Սիոնում, մի՛ վախեցիր

25Բայց փոքր-ինչ անց իմ բարկութիւնը պիտի իջնի, եւ իմ զայրոյթը պիտի ուղղուի նրանց դիտաւորութիւնների դէմ»։

26Տէր Աստուած հարուածներ պիտի յարուցի նրանց դէմ, նման այն հարուածներին, որոնք հասան Մադիամին՝ չարչարանքների տեղում.

27Այն օրը նրա երկիւղը պիտի վերանայ քո վրայից, նրա լուծը՝ քո պարանոցից.եւ ձեր ուսերից պիտի խորտակուի նրա լուծը։

28Նա պիտի գայ հասնի Անգէ քաղաքը, անցնի Մակեդդովով եւ իր բեռը վայր դնի Մաքմասում։

29Պիտի անցնի ձորերով, յարձակուի գաբաւոնացիների վրայ, ահաբեկի Ռաման՝ Սաւուղի քաղաքը. Գալիմի դուստրը պիտի փախչի։

30Խրխի՛նջ բարձրացրու քո ձայնով. թող լուրը հասնի Լաիս, թող լուրը հասնի Անաթոթ.

31թող զարհուրի Մադեբենան, նաեւ նրանք, որ բնակւում են Գեբիմում։

32Նա պիտի մխիթարուի այսօր՝ գիշերելով ճանապարհին, ձեռքով պիտի մխիթարի Սիոնի դուստր լերանը եւ այն բլուրներին, որոնք

33Ահաւասիկ Զօրութիւնների Տէրը՝ Աստուած, իր ուժով ահուսարսափի պիտի մատնի փառաւորուածներին, եւ ամբարտաւանութեամբ

34բարձրադիր սրով պիտի ընկնեն, եւ Լիբանանն իր բարձունքներով պիտի կործանուի։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Isaiah 10.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.